Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի համար նշանավորվեց չեմպիոնական ոսկե մեդալով:
74 կգ քաշային Կարապետ Չալյանը, նախնական գոտեմարտերում տանելով միայն հաղթանակներ, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիեւի հետ: Հայ ըմբիշը վստահ անցկացրեց նաեւ վճռական գոտեմարտը եւ նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Այսօր մրցագորգ մտած մեր մյուս երեք ըմբիշները իրենց քաշային կարգերում գրավեցին հետեւյալ տեղերը. 50 կգ, Մակիչ Սիմոնյան եւ 60 կգ, Գոռ Սիրեկանյան՝ 9-րդ, Կարեն Աբգարյան, 96 կգ քաշային կարգ՝ 13-րդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ