Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Պիտեր Կուտուջյանը առաջադրվելու մտադրություն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թափուր մնացած մի տեղի համար: Հայտնում է «WBUR» լրատվականը:
Կուտուջյանը նախկինում եղել է նահանգի ներկայացուցիչների տան անդամ:
Իր քարոզարշավի շրջանականերում հրապարակված տեսանյութում Կուտուջյանը խոսել է իրավապահ մարմիններում իր կատարած աշխատանքների մասին, ինչպես նաեւ՝ իր հայկական եւ իռլանդական արմատների մասին:
«Վաշինգտոնում մենք բազում խնդիրներ ունենք կապված ներգաղթի, առողջապահության, կանանց իրավունքների եւ շրջակա միջավայրի հետ: Եվ մեզ պետք է ուժեղ, առաջադեմ առաջնորդ, որն ի զորու է լուծել այդ խնդիրները», – ասում է նա տեսանյութում, – «Ու պետք է իմանանք, որ հաջորդ ներկայացուցիչը կլսի ձայները եւ կտեսնի այն մարդկանց դեմքերն ում նա ներկայացնում է, եւ ամենակարեւորը, կբարելավի նրանց կյանքը: Ես իմ կյանքը հենց դրան եմ նվիրել ու ես պատրաստ եմ առաջ բերել այդ առաջադեմ արժեքները ու բազում դժվարին աշխատանքներ կատարել Վաշինգտոնում»:
Կարդացեք նաև
Կոնգրեսի արտահերթ ընտրությունները կանցկացվեն այս տարի ավելի ուշ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ