Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հրաչին սպանողը կրակել է մեր պետականության վրա» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 02,2013 21:25

Այսօր, Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունից ուղիղ երեք ամիս անց, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված սպանված գյուղապետի հիշատակին:

PrevPhoto
NextPhoto

Մոմավառության ժամանակ հիշատակի խոսք ասաց Հրաչ Մուրադյանի ընկեր, բժիշկ Տարոն Տոնոյանը. «Մենք հավաքվել ենք մեր սրտի խոսքը հղելու այն մարդկանց, ում սրտում Հրաչի նման հավատ կա, որ Հայաստանն ապագա ունի: Հավաքվել ենք ի լուր հայ ժողովրդի հայտարարելու, որ քանի մեր սիրտը բաբախում է, քանի Կարոտի արձանը կանգնած է, քանի Արցախի հարցը վճռված չի, մենք չենք մոռանալու մեր ընկերոջը, եւ ինչպես չի լվացվել այս ասֆալտի վրայից մեր ընկերոջ արյան հետքերը, որ ոչ անձրեւից, ոչ անձրեւից չի ջնջվել, այնպես էլ երբեք չի ջնջվելու նրա հիշատակը: Ասֆալտի այդ հատվածը մենք կհանենք այստեղից եւ կպահենք այն թանգարանում, որը մենք որոշել էինք միասնական ջանքերով կառուցել, որպեսզի ապագա սերունդը նայի, սովորի եւ ոգեշնչվի: Բայց այսօր իր մասունքն էլ ենք վերցնում այդ թանգարանում դնելու՝ որպես մեր ժողովրդի ամոթ պահելու այդ թանգարանում»:

Խոսեց նաեւ Հրաչ Մուրադյանի մարտական ընկեր, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ  Մինասյանը: «Ծանր ու դժվար է խոսքեր ասել հերոսի համար, ով ընկավ ոչ թե մարտի դաշտում, այլ իր հայրենի գյուղում, ոչ թե արտաքին թշնամու գնդակից, այլ դավադիր ստահակի գնդակից: Շատ ծանր է,  եւ անհասկանալի է, թե ինչու է այդպես ստացվում, որ պատմության մեջ կարեւոր, հարենասեր անձին սպանում են իր հողում, իր հայրենիքում, ինչո՞ւ չենք կարողացել առնել այդ պարզ եւ խորը դասը, ինչո՞ւ ենք ոչնչացնում ինքներս մեզ, ինչո՞ւ չենք կարողանում հանդուրժել միմյանց, չէ՞ որ այս մի բուռ հողը բոլորինս է, ինչո՞ւ չենք կարողանում փայփայել, սիրել, հարգել միմյանց:  Հրաչն իր կյանքի հիսուն տարիները ապրեց այն տրամադրությամբ, որ սերունդներին կարողանա փոխանցել հզոր Հայաստանի գաղափարը, հզոր Հայաստանը: Նա հույս ուներ, որ մի օր Պռոշյանը, իր մեջքն ուղդելով, օրինակ է լինելու Արցախին, Ջավախքին, մեր հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը: Նա արարեց պատրազմի դաշտում հայի հաղթանակը, կարողացավ յուրաքանչյուրի մեջ մարտականություն մտցնել, վստահություն սեփական հողի, հայրենիքի հանդեպ: Դեռ շատ երգեր կգրվեն Հրաչի մասին, շատ երգեր կգրվեն նահատակ ընկերների մասին, շատերը կերազեն Հրաչի տեսակի ծնունդի մասի, բայց կարող են ուշացած լինել: Մենք պարտավոր ենք Հրաչի ապրած հիսուն տարիների եւ պայքարի համար պահանջատեր լինել, որ բացահայտվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այս զազրելի հանցագործության իրական մեղավորները: Որպես ՀՅԴ անդամ, որպես ԱԺ պատգամավոր, ամեն ինչ անելու ենք, որ իրական կատարողները եւ կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ նրանք, ովքեր այս տեսակին սպանելու փորձ են անում, նրանք կրակում են մեր պետականության վրա: Մենք իշխանություններից պահանջում ենք, որ ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ մեղավորներին պատժելու համար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031