Աբխազիան ամենայն հավանականությամբ կհամաձայնի վերաբացել Սուխումին եւ Թբիլիսին կապող երկաթուղին (աբխազական երկաթուղին): Ասել է Աբխազիայի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, Մոսկվայում տեղի ունեցող համաժողովի ժամանակ: Հայտնում է «Մեսենջեր» թերթը:
Շամբան ասել է, որ Աբխազիայի համար երկաթգծի բացումը տնտեսապես շահավետ կլինի:
Սակայն նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը դեմ կլինի այս նախագծին, քանի որ Հայաստանի համար այն ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ:
Աբխազական երկաթուղին չի գործում 1992թ.-ից, պատերազմի պատճառով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ