Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երեւանում հանդիպել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
Ականատեսների փոխանցմամբ` նախկին եւ ներկա մարզպետների հանդիպումը եղել է աշխատանքային ժամին` ժամը 16-ի սահմաններում: Հանդիպումը եղել է Արմենիա-Մարիոթ հյուրանոցի բացօթյա սրճարանում: Նրանցից երկու սեղան այն կողմ նստած են եղել հինգ ոստիկան եւ դատախազության մեկ աշխատակից:
Այսօր Aravot.am-ը փորձեց Տավուշի մարզպետից ճշտել` ի՞ նչ անհետաձգելի հարցեր կային, որ անհրաժեշտություն էր առաջացել աշխատանքային ժամին հանդիպել Սուրիկ Խաչատրյանին: Մեր հարցին` համապատասխանո՞ւմ է արդյոք, տեղեկությունը, որ երեկ ինքն ու Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են, պարոն Ղուլարյանը հարցով պատասխանեց, թե՝ դա իմ ի՞ նչ խնդիրն է:
Նա, սակայն, այլ հարցերի կամ պարզաբանումների չսպասեց: «Էդ անձնական հարցերի մեջ ինչի՞ եք մտնում»,- ասաց, ապա ցտեսություն ասելուց հետո անջատեց լսափողը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երկիրը քայլ առ քայլ գլորվում է՝ սատանայի գիրկը:
Իսկ ժողովուրդը դեռ ոչինչ չի անում: Ինչո՞ւ: