Ամերիկահայ գրող Մարգարետ Աճեմյան Ահներթը Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանում (ԱՀԳԹ) կներկայացնի մրցանակի արժանացած իր «Դռան թակոց» գիրքը: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
Ահներթը իր մորից լսել էր Ամասիայից Հայոց ցեղասպանության տարիներին Ամասիայից հայերի տեղահանության մասին սարսափելի պատմությունները: Նրա մայրը՝ Էսթերը, 15 տարեկանում կորցրել էր իր ընտանիքը եւ ապրում էր ցավագին հիշողություններով, բայց ի վերջո տեղափոխվել է ԱՄՆ:
«Դռան թակոց»-ը նկարագրում է այդ դաժան ճանապարհը, ինչպես նաեւ մոր եւ դստեր հարաբերությունները եւ ցույց է տալիս, թե ինչպես է իր մորից ոգեշնչվել Ահներթը:
Գիրքը թարգմանվել է 10 լեզուներով, հրատարակվել է 6 անգամ, 2008թ. Նյու Յորքի գքրի փառատոնում արժանացել է «Լավագույն պատմական հուշագրության» մրցանակին:
Ահներթի հետ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 17-ին, Վոթերթաունում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ