Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին

Հուլիս 02,2013 19:01

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարևոր միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր ԵԽ ակտիվ անդամներից է, մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում՝ իր ներդրումը բերելով կազմակերպությունում ընթացող գործընթացներին և համաեվրոպական օրակարգային հարցերի ձևավորմանն ու մեր երկրի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ԵԽ անդամակցությունից 12 տարի անց ստանձնել կազմակերպության նախագահությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ դերը ԵԽ անդամ երկրներում բնակվող շուրջ 800 միլիոն մարդկանց իրավունքների պաշտպանության գործում:

Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ և ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել և աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:

Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը ուրախությամբ է փաստել, որ դա տեղի է ունենում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում: Նա գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ունեցած արդյունավետ քննարկումների մասին:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի, եվրոպական կառույցների հետ մեր երկրի համագործակցության և բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերվող աջակցության կարևորության, ինչպես նաև ՄԻԵԴ ընթացիկ գործունեության մասին:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031