Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը բազմիցս խոսել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չարաշահումների մասին: Իսկ Վարդան Ղուկասյանը 1-in.am-ի հետ զրույցում հայտարարել էր՝ «եթե որեւիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»:
Այսօր Aravot.am-ը Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ դա անձնական վիրավորանք չի՞ համարում իր հասցեին: Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ վիրավորանքն ընդհանրապես չեմ հասկանում: Վիրավորել-չվիրավորելը դրանք մանիպուլյացիոն ձեւեր են: Դուք գնացեք Վարդան Ղուկասյանին հարցրեք, ասեք պարո՛ն Ղուկասյան, Լեւոն Բարսեղյանը ձեր չարաշահումների մասին բազմիցս խոսել է, գրել է, գնացեք հարցրեք՝ կասի՞ ինձ պոռնիկ: Չի կարողանա ասել: Ես խոսել եմ ու խոսում եմ իր ժամանակ եղած չարաշահումների մասին ու որեւէ մեկ՝ ոչ ինքը, ոչ որեւէ ուրիշ մեկը ինձ չի կարող պոռնիկ անվանել: Եթե որեւէ մեկը սրտանց, տեղը տեղին համարում է, որ ես պոռնիկ եմ, ցանկացած տեղ կարող եմ հանդիպել հետը՝ ցանկացած զինատեսակով, ցանկացած մակարդակով: Վարդան Ղուկասյանին հարցրեք՝ Լեւոնի մասին պոռնի՞կ եք ասում: Վստահ եմ, որ նա կասի չէ»:
Լեւոն Բարսեղյանը հիշեցրեց, թե ինչպիսի չարաշահումներ է թույլ տվել Վարդան Ղուկասյանը՝ քաղաքապետ եղած ժամանակ. «Ասենք, արձանը, որը կարելի էր սարքել 5 մլն դրամով, սարքվել է 20 մլն դրամով: Իրավական տեսանկյունից ինչպես ասում է հռչակավոր Սերժիկ Սարգսյանը, թղթերում ամեն ինչ կարգին է: Ես էլ գիտեմ, որ թղթերում ամեն ինչ կարգին է: Հեռախոսային խոսակցությունները քաղաքապետարանից ամսական խոսվել է 200-300 հազար դրամ արտասահման՝ քաղաքի հետ կապ չունեցող կարիքների համար, մասնավոր կարիքների համար: Համարները, ամեն ինչը հրապարակել ենք»:
Լեւոն Բարսեղյանը էմոցիոնալ զեղում որակեց Վարդան Ղուկասյանի խոսքերը եւ կոչ արեց զսպել ատելությունը՝ մամուլի նկատմամբ. «Ատելությունը սեր չի, էլի: Շատ կարեւոր է, որ Վարդան Ղուկասյանը իր մեջ ուժ գտնի եւ իսկապես հաղթահարի իր ատելությունը, որի մասին խոսում է: Բազմաթիվ փաստեր կան նախկին քաղաքապետարանի ժամանակ արված չհիմնավորված ծախսերի, որոնք կարող ենք կոչել չարաշահումներ»:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը չհերքեց, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի համար արել է նաեւ շատ լավ գործեր. «Լավն էլ է արել, վատն էլ է արել, ոչ ոք չի ուրանում: Պարզապես պետք է քաղաքական եւ քաղաքացիական կամք ունենալ, ընդունել իր արած սխալները: Մենք զանազան հարցերում համախոհ ենք եղել, զանազան հարցերում էլ հակառակորդներ ենք եղել: Քաղաքի շահերը ամեն մեկս պաշտպանել ենք, ինչպես հասկացել ենք, բայց ինչպե՞ս կարելի է 80 մետր երկարությամբ եւ 18 մետր լայնությամբ փողոցի համար ծախսել 52 մլն դրամ: Սեփական սխալները հասկանալու փոխարեն մեղադրել լրագրողներին, մյուսներին, թե ինչի եք քննադատում՝ ինձ համար անընդունելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պարոն Բարսեղյան,իսկ Մուշուրբեն , որ դրվեց, ինչ արժեր? և ում հարցրեց Բալասանյանը, որ այդ տեղում դրեց, էդ հարցին անդրադարձել եք?ու վստահ եմ, որ լավ եք հասկացել, ում են ի նկատի ունեցել պոռնիկ ասելով, որ սորտի մարդկանց
Հարգելի Լևոն Բարսեղյան: Փառք աստծո, որ Դուք և Ձեր նման պատվավոր մարդիք կան, թեպետ
շատ չեն: Մնացածի համար,՝ շունը հաչէ, քամին փչէ: