Այսօր Hayeli.am-ը լուր տարածեց, որ ականատեսների վկայությամբ, քրեագետ Սերգեյ Գալոյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Հայրենիք» նախկին կինոթատրոնի մոտ հանդիպել են. «Սուրեն Խաչատրյանը Երեւանում է։ Քիչ առաջ գոլդ համարանիշով նրա մեքենան կայանել է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ։ Րոպեներ անց նրան մոտեցել է քրեագետ Սերգեյ Գալոյանը, նստել մարզպետի մեքենան։
Հիշեցնենք, որ Սերգեյ Գալոյանը Սյունիքի մարզում՝ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ես այդ մարդու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև անձամբ չեմ ճանաչում նրան: Եզրակացություն անում եմ ըստ մամուլի, իսկ այնտեղ ասված է, որ նա հաղորդագրություն է տարածել ու նման բան է ասել: Նա պետք է հրաժարական տար ու գնար: Մարդ կարող է լկտի լինել, բայց ա՞յս աստիճանի»,-ասաց քրեագետը»:
Քրեագետը Aravot.am-ին ասաց, որ նման բան չկա. «Եթե հանդիպեի, դրա մեջ ինչ-որ կրիմինալ բան կա՞: Եթե Գալոյանը հանդիպի որեւէ Սուրիկ Խաչատրյանի , այս կամ այն կողմի հետ, վախենալու բան չունի, հանգիստ կարող է ասել: Կարող եմ հանդիպել, բայց մի բան, որ չի եղել, ոնց ասեմ չկա, կա, մարդիկ կսկսեն կասկածել: Լավ է չեն ասում, որ խորոված ենք կերել, Արագած սարի գագաթն էինք բարձրացել»:
Պարոն Գալոյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների դեպքը այս պահին ուսումնասիրում է, լսում է տարբեր կողմերին. «Ես մտավորական մարդկանց հետ խոսել եմ, երբ խոսք է գնացել Սուրիկ Խաչատրյանի մասին, իրենք ինձ ասել են` գիտես ինչ կա, Գալոյան ջան, էդ մարդու մասին կանխակալ կարծիք մի կազմիր, ինքը այնպիսի գրքերի տպագրությունն է հովանավորել, որ լսես, կզարմանաս: Ինքը հովանավորել է Ակսել Բակունց, գիտեք դա ինչ գիրք է, եթե այդ գիրքը ձեր տանը լինի, դա մեծ հարստություն է: Էդ գիրքը չճարվող գիրք է, փնտրում եմ, չեմ գտնում: Բակունցի ամբողջ ժողովածուի տպագրությունն է հովանավորել, էդ մարդը տենց բան է արել: Նա Ալիշան է հովանավորել: Այդպիսի բաներ են ասել Սուրիկ Խաչատրյանի մասին: Նա մեծ աշխատանք է արել, գիտեմ` ինչ մեծ գումարներ են: Բայց մյուս կողմին էլ եմ լսել:
Կարդացեք նաև
Այսօր ամբողջ մամուլը հեղեղված է, ոնց են ասում՝ մարդը, որ ընկնում է, գերանդավորները շատանում են: Մի սկզբունք ունեմ` սպասում եմ այս թոհուբոհն անցնի, բոլոր փաստերը ի մի բերեմ, որովհետեւ սիրում եմ` իմ խոսքը վերջնական լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/02/261372/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/02/261372/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանիցնչ է
Պարոն Գալոյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/02/261372/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/07/02/261372/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից