Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների պաշտպան. «Զինդատախազը մեղադրյալների պաշտպաններին բնորոշ հայտարարություններ է անում»

Հուլիս 02,2013 17:43

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնել է,  թե  պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի և այսպիսի կարծիք է հայտնել. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես` ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում եւ գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել»:

Aravot.am-ը Հ. Ալումյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է այս դիտարկումների հետ: Նա պատասխանեց. «Տուժող ճանաչվում են հենց նախաքննության ընթացքում, երբ պարզվում է, որ հանցագործությամբ  տվյալ անձին պատճառվել է  ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս: Հենց այդ պահին է անձը տուժող ճանաչվում, այլ ոչ թե նախաքննության ավարտման փուլում: Իսկ հիմա նախաքննության ընթացքն է, և վաղուց բոլորին հասկանալի ու պարզ է, որ իմ վստահորդ Արտակ Բուդաղյանը ստացել է ֆիզիկական, հրազենային վնասվածք: Այսքանը բավարար է, որ անձին տուժող ճանաչեն: Ինչ վերաբերում է մյուս կողմի դիտարկումներին, ապա նա պաշտպանություն է իրականացնում և հասկանալի են իր մոտեցումները»:

Ռ. Սահակյանը նաև կարծիք է հայտնել, թե Ա. Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր կան: Այս մասին Հ. Ալումյանն ասաց հետևյալը. «Ով նման բան է ասում, ճիշտ չի ասում»:

Ըստ Հ. Ալումյանի` միտումներ գործընթացի հենց սկզբից են նկատվում: Նա մանրամասնեց.  «Միտումը երևում է առաջին փուլերից, երբ մոնտաժված տեսանյութ դրվեց շրջանառության մեջ, զինդատախազը շատ տենդենցիոզ և իրականությունից հեռու հայտարարություններ արեց: Այդ շղթայի մեջ է պետք դիտարկել այս վերջին իրադարձությունները, երբ իմ վստահորդը տուժող չի ճանաչվում: Երբ մենք տեսնում ենք, որ պետության անունից հանդես եկող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստորեն իր հայտարարություններով հենց սկզբից փորձել է ուղղորդել քննությունը, ընդ որում, ոչ ճիշտ ուղղությամբ: Հավաբանար դա միտված է մյուս կողմին օգնելուն, կամ փրկելուն, հասարակական կարծիքը հետզհետե հաշտեցնելու այն մտքի հետ, որ մեղմ մոտեցում է լինելու մյուս կողմի նկատմամբ: Ինձ համար տարօրինակ է, որ մամուլի հետ շփումներն իր վրա վերցրել է զինդատախազը, փաստորեն նա իր վրա  է վերցրել դատախազության մամուլի ծառայության գործառույթը և սկսել է լոբբիստական գործունեություն իրականացնել: Նա անում է այնպիսի հայտարարություններ, որոնք, որպես կանոն, անում են մեղադրյալների պաշտպանները: Նույնիսկ այդ պարագաներում էլ մեղադրյալների  պաշտպանները ձեռնպահ են մնում այդ փուլում այդ աստիճան միանշանակ հայտարարություններ անելուց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031