Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ

Հուլիս 02,2013 17:13

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:

ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:

Ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031