Այսօր Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները:
Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից ասպարեզ մտել են չորս ըմբիշներ` Մակիչ Սիմոնյանը` 50 կգ քաշային կարգ, Գոռ Սիրեկանյանը` 60 կգ, Կարեն Աբգարյանը` 96 կգ եւ Կարապետ Չալյանը` 74 կգ: Առաջին երեքը տարել են մեկական հաղթանակ, կրել մեկական պարտություն եւ դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Իսկ ահա Կարապետ Չալյանը արդեն հաղթել է չորս գոտեմարտում եւ մտել եզրափակիչ` իր համար ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Այսօր երեկոյան վճռորոշ գոտեմարտում Կարապետի մրցակիցը ներկայացնում է Ռուսաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ