Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ուսուցիչներ խուսափում են մասնակցել մրցույթին` վախենալով հեղինակազրկվել». Կարինե Հարությունյան

Հուլիս 02,2013 16:37

Այսօր Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, Հայ Առաքելական եկեղեցու և ԿԳՆ միջև հաստատված պայմանավորվածության համաձայն, անցկացվեց «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Բնագիտական» ( «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը:

Ըստ կարգի, մրցույթի մարզային /քաղաքային/ փուլի մասնակիցների թեկնածությունները ներկայացնում են դպրոցների տնօրենները՝ մանկավարժական խորհուրդների որոշմամբ: Յուրաքանչյուր մասնակից գնահատող հանձնաժողովին է ներկայացնում դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից տրված երաշխավորագիր-բնութագիր, որտեղ նշվում են տեղեկություններ ուսուցչի կրթության, ունեցած կոչումների, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների մասին:

Կրթության ազգային ինստիտուտի նախակրթական և տարրական բաժնի վարիչ Կարինե Հարությունյանի փոխանցմամբ` նախնական փուլն իրականացվել է մարզերում, որտեղից ընտրվել է մեկական հոգի.«Ըստ էության, այսօր պետք է ներկա լինեին բոլոր մարզերի ներկայացուցիչները, սակայն Շիրակում և Կոտայքի մարզում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել, որի արդյունքում այսօր բացակայում են, մնացյալ ինը մարզերից ներկա են»:

Նրա խոսքով` կարևորը մրցույթում հաղթանակը չէ, որի մասին բազմիցս ասել է. «Ես միշտ էլ իրենց հետ զրուցելիս, ասում եմ, որ չպետք է գալ անպայման հաղթելու նպատակով, կարևորն այստեղ ոչ այնքան հաղթանակ նվաճելն է, որքան մասնագիտական մասով ճանաչել, գնահատելն է, ինչպես նաև՝ իմանան, թե որ հարցերն են արդիական և իրենց խոցելի տեղերի վրա աշխատեն և մասնագիտական զարգացում ապրեն»:

Վերջինս լինելով հանձնաժողովի նախագահ և ունենալով իրավունք կազմելու համապատասխան քննական հարցաշարը՝ ասաց, որ թեստում տեղ են գտել, թե’ տեսական, և թե’ պրակտիկ հարցեր. «Եթե մենք ընտրում ենք հանրապետության տարվա լավագույն ուսուցիչ, ապա, բնականաբար իրենց դասավանդման առօրյա փորձից մի փոքր բարձր կանգնած ուսուցիչներ պետք է լինեն: Շատերը խուսափում են մասնակցել մրցույթին` վախենալով հեղինակազրկվել: Մաղթում եմ բոլոր ուսուցիչներին, որ դիտարկեն սա ոչ թե հաղթանակի ամբիոն, այլ դիտարկեն պարզապես մրցակցություն` մասնագիտական դաշտում»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031