Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հարցեր

Հուլիս 02,2013 16:16

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց  Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում`Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաեւ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետները,  Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Զարգացման հայկական գործակալության,  «Հայջրնախագիծ» ՓԲԸ ղեկավարները, ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչները:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Արարատյան դաշտավայրի մի շարք համայնքներում ստորերկրյա ջրային պաշարների նվազման հետեւանքով ջրօգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ նշված գյուղերի բնակիչներին ինչպես կենցաղային, այնպես էլ ոռոգման ջրով ապահովելը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների,  Զարգացման հայկական գործակալության  եւ ձկնաբույծների ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տարբեր երկրների նմանատիպ փորձը,  եւ  ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի կառավարությանը:

Փոխվարչապետը Բնապահպանութան նախարարության ներկայացուցիչներին նաեւ առաջարկեց ուսումնասիրել 2010-2012թթ. ջրօգտագործման թույլտվություններով դեռ չկատարված հորատումների նպատակահարմարությունը  եւ  համապատասխան առաջարկություն ներկայացնել կառավարություն:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031