Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Կիպրոսի դատախազը ուղղակի եւս փաստեց, որ վարչապետը թաքցնում է ճշմարտությունը»

Հուլիս 02,2013 16:14

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը նորություն չէ, քանի որ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է վարչապետի օֆշորային սկանդալի հետ կապված:

Հիշեցնենք, որ Կիպրոսի դատախազը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ իրենց երկրում հնարավոր չէ օֆշորային ընկերության բաժնետեր լինել՝ առանց այդ անձի իմացության, կամ լիազոր ներկայացուցչի թույլտվության: Այդպես նա հերքել էր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի բացատրությունները, թե ինքը որեւէ կապ չունի այդ ընկերության հետ, եւ որ Նիկոլ Փաշինյանի անունով էլ հնարավոր է գրանցվեն նման ընկերություններ՝ առանց նրա իմացության:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «ԱԺ-ում վարչապետի խոսքից էլ էր ամեն ինչ պարզ, որ նա չի ասում ճշմարտությունը: Մենք դա Կիպրոսի դատախազից չիմացանք, ուղղակի, ի տարբերություն մեր դատախազների, նա կատարել է իր պարտքը և ներակայացրել գործող օրենքի պահանջները` չունենալով շահ պաշտպանել կամ հովանավորել Տիգրան Սարգսյանին»:

Մեր հարցին՝ այն, որ Սերժ Սարգսյանն իր վերջին խորհրդակցության ժամանակ կշտամբեց գլխավոր դատախազին, այդ դիտողությունների տակ պե՞տք է նկատի ունենալ նաեւ, որ վարչապետն ու Կճոյանն անձեռնմխելի են եւ նրանց հետ այսպես ասած «գործ չունես»՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի մոտ  տեղի ունեցածը, որին տրվել է քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ անվանում, գլխավոր դերակատարի վատ բեմադրություն էր: Ընդհանրապես, եթե տեղի է ունենում քննարկում, որին մասնակցում են շուրջ երկու տասնյակ մարդ, ապա առնվազն մեկ տասնյակը պետք է կարողանա կարծիք արտահայտել, իսկ եթե այդ երկու տասնյակը բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են, մի երկրի, որը որպես կոռումպացված երկիր ԵԽ-ի 47 երկրներից գտնվում է խայտառակ «լավագույն» հնգյակում, ապա կոռուպցիայի մասին քնարկումները հնարավոր չեր իրականացնել մենախոսություն  լսելու տեսքով»:

Ես 9 տարի փաստաբան եմ եղել, որպես փաստաբան որոշակի փորձ ունեմ քրեական աշխարհի հետ շփման մեջ: Այդ «քննարկումներ» ասվածը ես, երբ դիտեցի` այնպիսի տպավորություն էր, որ  հանցագործ աշխարհի մի խումբ մարդիկ հավաքվել են եւ նրանցից ամենաազդեցիկը` խմբի ղեկավարը,  փորձ է կատարում խոսք ասել, որը կնմանակի մաֆիայի կնքահոր խոսքին: Խմբի ղեկավարը   հաշիվներ էր պարզում իրեն ենթակա խմբի մի անդամից, փորձում էր ինչ-որ բաներ հասկացնել եւ´ ներկաներին, եւ´ այլոց, ցանկանում էր ոմանց հիշեցնել, որ  ես եմ այստեղ որոշումներ կայացնողը, ես գիտեմ` այստեղ ով ձեզանից ինչ է ներկայացնում եւ ընթանրապես տեղակցված եմ ամեն ինչի մասին: Այսինքն, Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իր ենթականերն են, ձեր նկատմամբ ունեմ համապատասխան կոմպրոմատներ եւ ընդհանրապես որոշումներ կայացնողը ես եմ: Կցանկանա՞մ՝ կասեմ դատախազը սկսի գործընթաց, չեմ ցանկանա՝ չեմ սկսի: Այս պահի դրությամբ հանձնարարությունս ոչ թե 700 միլիարդ յուրացմանն է վերաբերում, այլ թեթեւ`  փոքր չափերի յուրացումներով եւ փոքր պաշտոնյաներով զբաղվեք, ոչ ավելին: Պետական պաշտոնյաների կողմից յուրացումների քանակի, չարաշահումների չափի, մեղադրանքների ծավալների մասին չի թույլտրվում ինքնուրույն  հայտարարություններ եւ քննարկումներ անցկացնել: Քանակը, չափը, ծավալը պետք է ճշտել Սերժ Սարգսյանի հետ, եւ բացի այդ`  ապագա բոլոր գործողությունների իրականացումը նույնպես: Այդ օրվա հավաքից այդպիսի տպավորություն ստացա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031