Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում նախագահը

Հուլիս 02,2013 16:06

Սովետի տարիներին քանի կոլխոզի նախագահներ, հաշվապահներ դատվեցին պրիմ հոդվածով’ գնդակահարության, (մի քանիսին անձամբ ես գիտեմ) հանրային գույքը հափշտակելու համար:

Հիմա, վարչապետի կողմից ժողովրդի փողերի գողության փաստի բացահայտումը դարձել է նախագահի կողմից սակարկության թեմա. գողացե՞լ, են, թե՞ չեն գողացել. բռնե՜ք գողին. մեջտեղը գողության փաստը ջրում են ու դեռ մեղավորը ՎՊ-ին են հանում, որ քիթը խոթել է այնտեղ, որտեղ իր իրավասություններից դուրս է. փաստորեն ՎՊ-ին վերապահված է եղել միայն մանր մունր կոռուպցիան քանդել, հանել ջրի երես, իսկ խոշորների դեպքում մեղավորը հենց ինքը’ բացահայտողն է…
Աղվան Հովսեփյանին դրել են անելանելի վիճակի մեջ. ընթացք տա՞լ, բացահայտե՞լ, բռնել գողի՞ն, թե՞ սպասել, մինչև նախագահը ի՞նչ ճանապարհներ կփնտրի օֆշորի մասին խոսակցությունը ջրելու համար:

Եթե նախագահն ազնիվ է ու իրեն փայ չկա այդ օֆշոր կոչվածից, ապա պետք է հետևողականորեն մասնակցություն ունենա այդ գործի լիակատար բացահայտմանը… Այսօրվա նախագահի բռնած դիրքը կասկած չի թողնում, որ ինքը լավատեղյակ էր այս օֆշորային գումարներից, բայց միայն մտքի ծայրով չէր անցնում, որ Իշխան Զաքարյանը այնքան արհեստավարժ կգտնվի, որ ձեռքը կհասնի անգամ վարչապետի թալանած ու Կիպրոսում հանգիստ քնած օֆշորին:

Բոլոր դեպքերում նախագահի հանգիստ կեցվածքը տրամաբանությունից դուրս է, որը կասկածելու տեղիք է տալիս.
Չէ՞ որ ժողովրդի փողերն է գողացվել. Ինչո՞ւ է լռում նախագահը, երբ այդ գումարները պետք է հետ վերադարձվեն պետբյուջե…

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻԲՐՅՈՒՍԵԼ
(
Գրողհրապարակախոս)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Լռում է,որովհետև էդ օֆշոր եռյակն արդեն իրեն մուծվել է գողացածի 50 տոկոսը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031