Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը՝ հուլիսի 16-ին

Հուլիս 02,2013 16:01

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ քննեց Մատաղիսի գործով հայցվոր կողմի ներկայացրած

ապացույցները: Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով հայցվորները որպես ապացույց ներկայացրել էին
Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցները «Իրավունք» շաբաթաթերթի եւ Aravot.am կայքում հրապարակված եւ ilur.am-ին տված հարցազրույցի տեսագրությունը:

Հայցվորներից Արայիկ Զալյանը տեսանյութի մասին կարծիք հայտնեց, որ այն պատրաստված է դեկտեմբերի տասնութին, երբ կայացվել էր իրենց արդարացման դատավճիռը եւ պնդեց, որ Գ. Ջհանգիրյանը, ամենայն հավանականությամբ, այդ հարցազրույցը կազմակերպել էր իր տանը՝ միտումնավոր նրանց վիրավորելու համար:

Առարկեց Գ. Ջհանգիրյանի պաշտպան Վահե Հովսեփյանը. «Ինչ կապ ունի՝ որտեղ է եղել՝ տանը, դրսում, թե՝ այլուր: Ինչպես մյուս ապացույցների , այս ապացույցի վերաբերյալ էլ պնդում ենք մեր դիրքորոշումը, այստեղ միտում չի եղել վիրավորելու»:

Հայցվոր Ա. Զալյանն էլ պնդեց՝ միտումնավոր վիրավորելու դիտավորություն ենք տեսնում:

Դատարանը լսեց կողմերի կարծիքները եւ հրապարակեց հաջորդ դատական նիստի օրը: Հուլիսի տասնվեցին կհրապարակվի դատական վճիռը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031