Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրված 10 միլիոն զույգ կոշիկի 5 միլիոնը կարող ենք տեղում արտադրել

Հուլիս 02,2013 15:36

Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտը 7.4%-ի անկում է ունեցել

Չնայած որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է, սակայն, ինչպես այսօր «Փաստարկ» ակումբում վստահեցրեց տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, այս ոլորտում էական աճ այդպես էլ չի ապահովվում:

Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ պարոն Սաֆարյանը որոշակի համեմատություն կատարեց տարբեր երկրների տնտեսության մեջ ՓՄՁ-ի ներգրավվածության առումով: Ըստ այդմ, արեւմտյան երկրներում ՓՄՁ-ներն ապահովում են բյուջեների 70-75%-ը, Ռուսաստանում`15%-ը, Հայաստանում` 9%-ը:

Վազգեն Սաֆարյանի կարծիքով` ՓՄՁ-ի համար անհրաժեշտ է շրջանառության հարկի 3.5%-ի շեմը նվազեցնել, եւ դարձնել 3 %:

Պարոն Սաֆարյանի ներկայացմամբ` այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտը 7.4%-ի անկում է ունեցել, բայց այս հանգամանքը մասնագետը պայմանավորեց միջազգային շուկայում պղնձի գների նվազմամբ:

Տնտեսագետն առաջարկում է զարգացնել թեթեւ արդյունաբերությունը` տրիկոտաժի, կոշիկի եւ բրդի արտադրությունը. «Եթե տարեկան 3500-4000 տոննա կաշի, մորթի ենք արտահանում, մեծ մասը Թուրքիա, Չինաստան եւ Վրաստան, եւ եթե կարողանանք հումքը պահել տեղում` մաքսային արգելքներ եւ այլն, ու կարողանանք կաշին տեղում մշակել, զարգացնել կոշիկի արտադրությունը, ապա տարեկան ներմուծված 10 միլիոն զույգ կոշիկից, 5 միլիոնը տեղում կարտադրվի, 3000 նոր աշխատատեղ կապահովվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031