Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է Արտակ Բուդաղյանը տուժող ճանաչվեր». Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան

Հուլիս 02,2013 15:03
Ruben Sahakyan

«Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր»,- թե ինչու հունիսի 2-ին հետաձգվեց Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, Aravot.am-ի հարցին հարցով պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:

Նրա խոսքերով, պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից էլ հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես` ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում եւ գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել»:

Մեր հարցին, իսկ ինչո՞ւ չպետք է ճանաչվի որպես տուժող, պարոն Սահակյանն ասաց. «Ես կարիք չունեմ պարզաբանումներ տալու: Ձեր հարցին ընդամենը պատասխանեցի, որ Ալումյանը թող պարզաբանումներ տա»:

Պարոն Սահակյանն ասաց, որ մեծ հավանականություն կա, որ գործում Բուդաղյանը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ կընդգրկվի. «Հնարավորությունը շատ-շատ ռեալ է, բայց ոչ ես, ոչ իմ վստահորդը` Տիգրան Խաչատրյանը, բայց հասկանալի է, որ ինձ հետ պայմանագիրը կնքել է Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Սուրիկ Խաչատրյանը նման ցանկություն չունենք, որ Արտակ Բուդաղյանին անպայման մեղադրանք առաջադրվի: Բայց գտնում ենք, որ առաջադրելու բավարար հիմքեր կան: Իսկ եթե բավարար հիքմեր կան մեղադրանք առաջադրելու, ապա ի՞նչ տուժող ճանաչելու մասին է խոսքը»:

Նա ասաց, որ իր տրամադրության տակ կա դեպքի ամբողջական տեսագրությունը. «Իմ ենթադրությունները գալիս են այն ինֆորմացիայից, որ ստացել եմ` ծանոթանալով այն գործի նյութերին, որ տրամադրել են ինձ, այն տեսաժապավենից, որն ունեմ իմ տրամադրության տակ…իմն ավելի ամբողջական է, քան այն, ինչ կա ինտերնետում»:

Մեր հարցին, այդտեղ կա՞ն մանրամասներ , որոնք հաստատում են զինդատախազի հայտարարությունը, թե զինված հարձակում է եղել, պարոն Սահակյանն ասաց. «Եթե հանրապետության զինդատախազը ասում է, որ հարձակում է եղել ու տեղի է ունեցել փոխհրաձգություն, ապա նա մերկապարանոց նման հայտարարություն չէր անի, եթե իր տրամադրության տակ չունենար փաստեր»:

Պարոն Սահակյանը չի կիսում Հայկ Ալումյանի գնահատականները, թե գործով արվում են իրավաբանության հետ կապ չունեցող քայլեր. «Ես ավելի տեղեկացված եմ, որովհետեւ մեղադրյալի պաշտպանն ունի ավելի մեծ հնարավորություններ քրեական գործի նյութերին ավելի մեծ ծավալով ծանոթ լինելու, քան տուժողը, որովհետեւ տուժողը քրեական գործի նյութերին ծանոթանում է նախաքննության ավարտման պահից…եւ գտնում եմ, որ Ալումյանը իր տրամադրության տակ չունի նյութեր, որոնք իրեն հնարավորություն են տվել նման հայտարարություն անել»:

Պարոն Սահակյանը նաեւ ասաց, որ այս օրերին ինքը հետեւում է մամուլի հրապարակումներին եւ զայրացել է հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություններից. «Որ կարդում եմ՝ զայրույթ եմ ապրում: Մեկնաբանություններ են անում, որոնք տրամաբանությունից զուրկ են: Խոսում են այնպիսի փաստերի մասին, որոնց համար տեղեկություններ չեն կարող ունենալ ու խոսում են, իրենց կարծիքն են հայտնում, սխալ վերլուծություններ կատարում, քրեական իրավունքից շատ հեռու մեկնաբանություններ են: Լարվածություն են մտցնում հասարակական կարծիքի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armine G says:

    Եթե Հրաչ Մուրադյանը զոհված չլինեին, իրեն էլ մեղադրանք կհարուցեին իր իսկ սպանության մեջ: Ահա այսպիսի «արդար» երկիր ունենք:

  2. Էդիկ Անդրեասյան says:

    Հիմա այս մարդու ուզածն ի՞նչ է՝ արդարացնել մարդասպանի՞ն, թիկունքից կրակողի՞ն: Վերամբարձ ոճից արդեն զգացվում է, որ Սուևիկի կտորն է ու իր կարիերային էլ նույն անփաառունակ վախճանն է սպասում:

  3. Ուրվական says:

    Ոչ թե մարդիկ, այլ Աստված չի ների այն, ինչ դուք անում եք….Աստծո գործերն անքննելի են, ձեր պաշտպանյալների մտքով երևի չէր անցել երբևէ, որ իրենք կհայնտվեն այնտեղ, որտեղ հիմա են… Դուք էլ ժառանգներ ունեք, մի վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես չեք ցանկանա, որ վարվեն ձեզ հետ, և էլ ավելի մի աղճատեք երկրի դատաիրավական համակարգը:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Որովհետև հակահերոս լիսկան ( իր հանցախմբի հետ), ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ձևով, եղբայրներին գցել է ծուղակը,որ գլուխները ուտի: Որովհետև Բուդաղյանները քաղաքական-տնտեսական ուժ էին/ են լիսկայի/ՀՀԿ-ական կլանի դեմ:

    Գորիսի քաղաքապետի նախորդ ընտրության ժամանակ մոտ 40%-ը ընտրել էր լուսահոգի Ավետիք Բուդաղյանին. սա դեռ պաշտոնական «արդար» տվյալերով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031