«Կարկուտի մասին բոլորը խոսեցին, Արմավիրում տեղ ու դադար չկար, բոլորն այցելում էին, որ աջակցեն մեր ժողովրդին, բայց ինձ համար ցավալի է այն հանգամանքը, երբ ամեն հինգշաբթի զոհված զինվորների մայրերը ցույցեր են կազմակերպում եւ վերջին հինգշաբթի էլ զոհված զինվորներից մեկի մայրը խոստացավ որդուն գերեզմանից հանել-բերել: Հարց է առաջանում, ինչո՞ւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նրանց չի ընդունում, բայց չէ՞ որ մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում: Այսօր խաղաղության պայմաններում այդքան զինվոր է զոհվում, լեքսիկոն է մտել, զինդատախազն ասում է՝ ինձ ասեց, որ ով չխփի՝ ես նա մերը…Ես զարմացած եմ: Եթե ՊՆ նախարարը լիներ Մանվել Գրիգորյանը, թե կորպուսի, թե դասակի հրամանատարներն իրենց տեղում կլինեին, եւ իրենց թիկնապահներով չէին շրջի քաղաքոմ»,- այսօր Ժուռնալիստների տանը ասաց Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը, որի խոսքով` այն, ինչ կատարվում է բանակում` մեղավոր են Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ