Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միհրան Մովսիսյան. «Երկրապահ չլիներ, բա ի՞նչ լիներ`փռչոտնե՞ր դնեինք անունը»

Հուլիս 02,2013 14:25

Այսօր «Ժուռնալիստների տանը» կայացած քննարկման ժամանակ Արցախյան ազատամարտի­ եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակի­ր Միհրան Մովսիսյանը եւ կազմակերպության անդամները խոսեցին «Երկրապահ կամավորակա­նի կարգավիճակ­ի մասին» օրենքից:

Մովսիսյանի խոսքով` ԱԺ-ում ընդունվեց օրենք, ինչն ըստ նրա՝ առաջընթաց է վերջին քսան տարում:

«Ընդունված օրենքը լայնածավալ ներկայացման կարիք ունի հանրության շրջանում:

Շատերը չեն ուզում հիշել, որ 95 թվականներին կային նաեւ կամավորական ջոկատներ, որոնք մեծ դեր խաղացին, չեմ ուզում ազատամարտիկների մեջ սեպ խրել, բայց կան մարդիկ, որոնք չար խոսակցություններ են վարում՝ ասելով, թե ինչու օրենքը չի կոչվում «ազատամարտիկների մասին օրենք», բայց այս օրենքը, իմ կարծիքով, պետք է դառնա հիմնական օրենք բոլորի համար»,- ասաց Մովսիսյանը: Նրա խոսքով՝  ընդունված օրենքը վերաբերվում է բոլորին եւ պետք չէ ավելորդ խոչընդոտներ ստեղծել:

«Երկրապահ կամավորակա­նի կարգավիճակ­ի մասին» օրենքը հստակ սահմանում է երկրապահ կամավորականի կարգավիճակը:

Մովսիսյանի խոսքով` Հայաստանում անձից է կախված ամեն ինչ, ու այդպես է եղել նաեւ այս օրենքի հետ կապված հարցը`  «տվյալ նախագծի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանի եւ գեներալ Սեյրան Սարոյանի շնորհիվ այս նախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ օրենք, ինչը սրանից հինգ-տասը տարի առաջ չէր ստացվում անել»:

Ըստ Մովսիսյանի, որոշ մարդիկ ասում են, ինչո՞ւ է օրենքի անունը «երկրապահ», նա հարցնում է` «բա երկրապահ չլիներ, ի՞նչ լիներ`փռչոտնե՞ր դնեինք անունը, ինչպես ժամանակին էին մեզ ասում, եւ ինչպես ասես, որ չէին կոչում… Պետք չի մեր օրենքը դարձնել մատի փաթաթան, բառերից պետք չէ կախվել»:

Նա նաեւ հավելեց, որ 89-94թթ Երկրապահ կամավորականների միություն գոյություն չուներ, կային ֆիդայիներ, կամավորներ եւ հետագայում ստեղծվեց Երկրապահ կամավորականների միությունը, որպեսզի միավորի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031