Քաղաքագետները, մեկնաբանները, վերլուծաբանները (բնականաբար, ոչ միայն Հայաստանում) միշտ հակված են ցույց տալու, որ գիտեն ավելին, քան մենք՝ հասարակ մահկանացուներս: Նրանք ամեն մի թփի տակ փնտրում են կլանային պայքար, խարդավանքներ, Բաղրամյան 26 եւ այլն: Այդ ամենը, իհարկե, կա եւ միշտ կլինի: Ցանկության դեպքում նույնիսկ Արմավիրի մարզում տեղացած կարկուտը կարելի է կապել 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ: Բայց դրանք քաղաքագիտական մտքի թռիչքներ են: Իսկ մեզ հետաքրքիր է իրադարձությունների, այսպես ասած, «փաստագրական» կողմը:
Կասկածելի համբավ ունեցող գործարար Աշոտ Սուքիասյանը եւ «կոռուպցիոն ռիսկերով լի» Հայաստան երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում են, որ առաջինը երկրորդի կամքից անկախ գրանցել է վարչապետին որպես Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր: Հենց սկզբից դա շատերին, այդ թվում՝ ինձ, անտրամաբանական էր թվում, սակայն այս հարցերում պետք է շարժվել ոչ թե տրամաբանությամբ, այլ գիտելիքներով, տեղեկատվությամբ: Ո՞վ կարող է այս հարցում պարզություն մտցնել՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ: Դա պետք է լինի մի մարդ, որը ծանոթ է Կիպրոսի օրենսդրությանը: Ենթադրում եմ, որ հենց այդպիսի մարդ է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը: Հենց նրան էլ դիմել է «Ազատություն» ռադիոկայանը:
Հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության: Լրագրողի հարցը դրված է պարզ եւ հստակ: Ճիշտ նույնպիսին է Կիպրոսի գլխավոր դատախազի պատասխանը՝ ոչ, հնարավոր չէ: Հիմա ես չեմ՝ դուք եք: Ենթադրենք, շատ եք սիրում ներկայիս վարչապետին, ենթադրենք, հասկանում եք, որ «քյարթու» օլիգարխիան նրա հետ խնդիրներ ունի, դուք ո՞ւմ կհավատաք՝ Տիգրան Սարգսյանին եւ Աշոտ Սուքիասյանի՞ն, թե՞ Պետրոս Կլերիդեսին: Սա սովորական բանականություն է՝ 10 հատ Բաղրամյան 26, Սպիտակ տուն եւ Կրեմլ, աշխարհի բոլոր քաղաքագետները չեն կարողանա որեւէ բանական մարդու համոզել, թե վարչապետն ու գործարարը ճիշտ են ասում, իսկ կիպրոսյան դատախազը ստում է:
Կամ՝ ենթադրենք Իշխան Զաքարյանը Հայաստանի ամենակոռումպացված չինովնիկն է եւ երկրով մեկ 100 հատ դղյակներ ունի: Դարձյալ վերանանք բոլոր տեսակի ինտրիգներից, դավադրություններից, միջկլանային պայքարից եւ այլն: «Ատկատներն» էլ մի կողմ թողնենք՝ դրանք դեռ պետք է ապացուցել: Երկու բիոզուգարանը՝ 123 միլիոն դրամ արժողությամբ, ճի՞շտ է, թե՞ սուտ: Քանի որ պարոն Զաքարյանի այս թիվը ոչ ոք չի հերքել, ուրեմն, ճիշտ է: Եթե ճիշտ է, ապա թող որեւէ բանական մարդ պատասխանի՝ դա հարկատուների գումարների արդյունավե՞տ ծախս էր, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Այդ հարցերի պատասխանները մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, ավելի շատ են հուզում, քան այն հարցը, որով զբաղվում են քաղաքագետները՝ կլինի՞ արդյոք Հայաստանում պալատական հեղաշրջում: Ինձ դա քիչ հավանական է թվում: Բայց, ենթադրենք, եղավ՝ հետո՞ ինչ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պ-ն Աբրահամյան,դատախազը իհարկե չի ստում:Բայց մի քանի օր առաջ կայքերից մեկում(slaq,am)տեղադրվել էր կնիքով/ուշադրություն դարձրեք ԿՆԻՔՈՎ/կնքված փաստաթղթի պատճեն,որտեղից ՊԱՐԶ երևում է,որ Սարգսյանը և Կճոյանը չեն հանդիսանում Սուքիասյանի ընկերության բաժնետերեր:Միայն չգրեք թե Դուք չեք իմացել սրա մասին:Հայտնեմ ձեզ,որ ՀԵՏՔ-ի կողմից ներկայացված “փաստաթղւղթը”առանց ԿՆԻՔԻ էր:
Դե, ուրեմն, slaq.am-ը ձեր համար ավելի հուսալի աղբյուր է, քան Կիպրոսի դատախազը:
Պ-ն Աբրահամյան slaq,am-ի ներկայացրած փաստաթուղթը հավաստում է այն,ինչ ասեց դատախազը:Ինձ թվում է Դուք իմ մեկնաբանությունը լրիվ չեք կարդացել,որովհետև Ձեր պատասխանից խանդի հոտ է գալիս:
Հա, գուցե լավ չեմ հասկանում Ձեր գրածը:
Հարգելի Վաչագան, իմ կարծիքով Դուք փորձում եք վիճարկել այն, ինչ արդեն հաստատվել է սկանդալի մասնակիցների կողմից: Թե վարչապետը, թե Նավասարդ Բենթլի Կճոյանը չեն հերքել, թե օֆշորում իրենք մասնակից չեն: Իրենց երկուսի վերջին հայտարարություններն էլ այն մասին էին, որ օֆշորում իրենց մասնակցությունն եղել է առանց իրենց թույլտվության: Իսկ Կիպրոսի դատախազն էլ ասեց, որ այդպիսի բան չի կարող լինել: Ու այդպես կասի յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է օֆշոր բացելու գործընթացին: Ու իմ կարծիքով, կարիք չկա շարունակել այս հիստերիան ապացուցելու կամ չապացուցելու տարբեր մարդկանց տարբեր մեղքերը: Անկախ Կճոյանից, կաթողիկոսից, Աստված մեզ տվել է բավականաչափ խելք եւ հետեւություններ անելու ունակություն 🙂
Հառգելի Վահան,Դուք էլ Պ-ն Աբրահամյանի նման տալիս եք մեկնաբանություն,որը կարելի է գնահատել այսպես:Դա լիովին չի արտացոլում “սեղանին” առկա փաստերը:Դուք չգիտես ինչու փաստերը արժևորում եք ՄԻԱԿՈՂՄԱՆԻ:Դա գոնե լրագրողի համար պետք է անընդունելի լինի:
Ինչպես և Հայաստանի գրեթե յուրաքանչւոր քաղաքացի, ես որևէ կառույցի` լինի դա պատական, թե ոչ, մեղմ ասած` լրիվ չեմ հավատում: Ավա~խ, դա վերաբերում է նաև մամուլին: Չի կարող ամբողջ երկիրը թաղված լինի կաշառակերության մեջ, իսկ մամուլը` ոչ: Դրա դրսևորումները տարբեր են լինում: Պատվիրված հոդված, պատվիրված լուր` սրանք ամենապարզունակ ձևերն են: Կա մի շատ ավելի ուժեղ զենք; Եթե խորհրդային ժամանակներում այդ զենքը լռությունն էր, ապա այժմ ցանկացած լուր, որի ազդեցությունը ինչ-որ մեկը ցանկանում է նվազեցնել, այդ լուրը ‘ջրիկացելն է’. դրա մասին այնքան շատ և այնքան տարբեր բաներ գրել, որ ոչ ոք չհասկանա թե ով է գողացել, և ումից են գողացել: Սա շատ հզոր զենք է: Հիշեցնեմ, թե ինչպես Հայրիկյանի դեմ մահափորձը օգտագործվեց շատ ազդեցիկ և թափ հավաքող Ռաֆֆիի քարոզարշավը “ջրիկացնելու” նպատակով:
Դրա դեմ պայքարելու միակ միջոցը հստակ և միանշանակ հարց տալն է և նույնքան հստակ և միանշանակ պատասխան ստանալը: Ինչը փայլուն կերպով արել է “Առավոտը”: Կեցցե’ք;
Միանալով հեղինակին տվյալ դեպքում նույն հարցը նման կերպ կհնչեցնեյի,
Սակայն մեծագույն հարցը մնում է բաց, ինչու են մեր ղեկավարները այդպես
արագ կամ աստիճանաբար բարոյալքվում:
հարցս ուղղում եմ Արամ Աբրահամյանին, քանի, որ նա սկսած Լ.Տեր-Պետրոսյանից բավական լավ
ճանաչում է, բոլորին:
Այն,որ երկրում չի արձանագրվում ոչ մի առաջընթաց ցանկացած բնագավառում՝լինի դա տնտեսական, արտագախտ,լայն սպառման ապրանքների գնաճ,ախքատության նվազման եւ այլը,եւ այլը՝պարզ չե՞,որ երկրում, ինչ որ բան այն չե, եւ այս բոլորը հետեւվանքն է՝չինովնիկների ալան -թալանի,միյան իրենց գրպանը լցնելու,հասարակ մահկանացուներին կողոպտելու,բյուջետային միջոցները խժռելու եւ այլն օրինազանցությունների։ Պատկերը ամբողջանում է ներկապնակի՝առանձին գույների համադրությամբ։ Ես դիտավորյալ անուններ չեմ նշում՝«նկարիչները» իշխանական համակարգից էն եւ «վրցիններն» էլ նրանց ձեռքում է։
Առաջընթացը, մեր չինովնիկների համար, դա անձնական ունեցվացքի բազմապատկումն է ՝լինի դա թաքուն, թե բացահայտ,(իհարկե ՝գերադասում էն,որ այն լինի ոչ թափանցիկ)։
Պետք չէ շտապել: Ենթադրությունները անշնորհակալ զբաղմունք են: Առ այսօր փաստերը դեռ “մերկ” չեն և հազար ու մի վարկած կա, սկսած նրանից, որ հնարավոր է կեղծ անձնագրով, կամ կիպրոսյան աշխատողին կաշառելուց մինչև կասկածելիների իրոք մեղավոր լինելը:
Հնարավոր է նաև, որ կեղծ փաստաթղթերի պատվիրատուները “մաքուր” գործ արած լինեն և հենց իրենք էլ կեղծեին իրենց անձը հաստատող փոստաթղթերը….թուհ, ես էլ սկսեցի անշնորհակալ ենթադրու…
Հարգելի,՝ Արամ Աբրահամյան: Հայաստանում պալատական հեղաշրջում չի լինի, քանի որ պալատականնրը՝ նեխած են ու փտած: Չի լինի նաև պառլամենտական հեղաշրջում, նույն պատճառով, բացի՝ Զարուհուց, Նիկոլից, ևս մի երկուսից, որոնք առանձնապես վստահություն չեն
առաջացնում, որի համար անունները չեմ նշում: Ամենացավոք սրտի ժողովրդից էլ առանձնապես
սպասելիքներ չկան, քանի որ անհավատ են՝ ,,սրբազանները շատ վաղուց են կցված երկրի թալանին,,
իսկ ժողովրդի միակ հավատը այս օրերին, որ գյուղացին՝ ծիրանը անվճար բաժանի, թե հետո ի՛նչ
կլինի նրանց վերջը, ոչ ոքի չի հետաքրքրում: Նախագահը խիստ վրդոհվել է, քանի որ ոմանք փորձ
են արել ոչ թե իր բոստանը քար գցել, այլ բոստանի խրթվիլակին վախեցնել: Թեպետ շատրեը արդեն
հասկացել են, որ նրանք բոլորն էլ բոստանի խրթվիլակներ են, բայց որպես՝ էշ են ձևանում:
Հույս ունեմ երբ ծիրանի սեզոնը վերջանա՝ շոգերը հանդարտվեն, ժողովուրդը խելքի կգա և կմիանա
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ: Այն ժամանակ մի բան կլինի, այսպես երկար չի կարող շարունակվել, թեպետ
թշնամին խորամանկ է և արյունաբու, բայց նրանց էլ վերջ կա:
Թույլ տվեք այս անգամ ասել՝ բրավո՜, պ. Աբրահամյան: Փաստեր, մերկ կամ թեկուզ կիսամերկ, ես շատ եմ սիրում… 🙂