2013թ-ի հուլիսի 1-ից Միացյալ քաղաքացիական կրթության (Joint Civic Education) ԷկոԼաբ ծրագրի դրամաշնորհառու Մարիամ Ավետիսյանը (Ձեր խոնհար ծառան) և ծրագրի պատանի կամավորները Կոտայքի մարզի Արգել համայնքում իրականացնելու են նախադեպը չունեցով երիտասարդական ծրագիր,որը իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների վաճառք հեծանիվով:
Այս ծրագիրը հնարավորություն կտա գյուղացիներից գնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք և այն իրացնել փոքրիկ հավելավճարով` հենց նույն գյուղի տարածքում:
Ծրագրի նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը՝ ներգրավելով նրանց օրգանական արտադրության մեջ, բարձրացնելով բնապահպանական իրազեկման մակարդակը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպ և հեծանիվ վարելու մշակույթ:
Երիտասարդական նախաձեռնությանը միացել են նաև Կոտայքի մարզում գործող «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությունը, «Կանաչ մոլորակ» երիտասարդական շարժումը և Արգել գյուղի ակտիվ երիտասարդները
Մարիամ Ավետիսյան՝ mynews.am