Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ընդդիմադիր դաշտում այսօր ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու առկա խնդիրները»

Հուլիս 02,2013 13:06

Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հարցազրույցից:

– Դուք համամիտ չե՞ք, որ, այդուհանդերձ, ընդդիմությունից հիասթափվել են։

– Անշուշտ։ Դրա համար էլ նշեցի, որ ընտրությունների ժամանակ իմիտացիոն պայքար եղավ։ Շատ արհեստական եմ համարում այն գործընթացը, որ եթե ընդդիմություն են՝ պիտի միավորվեն։ Պիտի միավորումը լինի Հայաստանի ապագայի պատկերացումների շուրջ։ Չեն կարող տարբեր աշխարհաքաղաքական, տնտեսական պատկերացումներով ուժեր համախմբվել, չնայած համագործակցություն կարող է լինել։

– Աշնանն ինչպիսի՞ վերադասավորումներ կարելի է ակնկալել։

– Հայաստանում այսօր էլ ուժերի վերադասավորում կա, որովհետև դա պետք է տեղի ունենա զուտ քաղաքական գործընթացների և գաղափարախոսական հենքին հարիր։ Այսօր Հայաստանն արտաքին քաղաքականության երկու կարևոր խնդիր ունի՝ ԵՄ հետ համագործակցության՝ «և-և, կամ-կամ» քաղաքականություն և ղարաբաղյան հիմնախնդիր։ Հաջորդ խնդիրների «փաթեթն» էլ ներքին հիմնահարցերն են։ Այս հարցերում քաղաքական ուժերը չպետք է հարմարվողական քաղաքականություն վարեն, ինչպես շատ շատերը մինչ հիմա իրականացրել են։ Հնարավոր չէ անվերջ թաքնվել ու սեփական տեսակետները չհնչեցնել։

– Ընդդիմադիր միասնական ճակատի ձևավորում հնարավո՞ր է։

– Արհեստական միավորումները չեմ ընդունում։ Բայց մշտապես կողմնակից եմ ընդդիմադիր ուժերի միասնական ճակատի ձևավորմանը։ Ընդդիմադիր դաշտում այսօր ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու առկա խնդիրները։ Ընդդիմությունը պիտի խոհեմ լինի ու իրար հարվածելու փոխարեն երբեմն միասնական հանդես գա խնդիրները լուծելու համար։ Ընդդիմությունը քիչ ռեսուրսներ ունի և պարտավոր է իր ընտրազանգվածին շատ խնամքով վերաբերվել, չփոշիացնել։ Ակնհայտ է, ընդդիմադիրների ռեսուրսները բավարար չեն իրավիճակը փոխելու համար, բայց դա չի նշանակում, որ ապաշնորհ իշխանությունները կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031