Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը հակված է մտածել, որ Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությանը

Հուլիս 02,2013 12:52

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը գործող համակարգի համար, որը, ըստ նրա, ձգտում է դեպի բռնատիրություն, քննարկումը բնական համարեց ու կոչ արեց՝ լուրջ չվերաբերել սրան։ Մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամը նշեց, որ սրանից հետո բոլորը պետք է հասկանան, որ ՀՀ-ում լուրջ փոփոխություններ լինել չեն կարող։ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, այդ խորհրդակցությունը ոչ թե անձերի, անհատների պաշտպանությանն էր ուղղված, այլ՝ գործող համակարգի։ «Անհատներն այդտեղ դեր չեն խաղում։ Գործող համակարգին վտանգ էր սպառնում, և հարկավոր էր նման խոսք ասել ՝ այ, մի քիչ տեղներդ որ նստեք… այլ բան չկա՝ այդպես պետք է լիներ։ Գործող այս համակարգը միայն այս ձևով է կարողանում գոյատևել, որովհետև ոչ մարդկային ռեսուրս ունեն, ոչ վստահության։ Մի իշխանություն, որը ոչ լեգիտիմ ճանապարհով է ձևավորվում, համակարգը պահելու ձևը միայն սա է»,- ասաց Վ. Խաչատրյանը։ Ըստ նրա՝ տնտեսական այն «հաջողությունները», որոնց մասին իշխանությունը նախկինում խոսում էր, այլևս չեն գործում։ «Համակարգի պահպանման համար նրանք պարզապես նման քայլեր են իրականացնում։ Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում։ Մարդիկ այլևս չեն ոգևորվում՝ չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան։ Բայց հակառակն է տեղի ունենում՝ շատերը սրա արդյունքում կհարցնեն իրենց՝ ինչո՞ւ նախորդ օրը չհեռացանք, չթողեցինք Հայաստանը»,- ավելացրեց նա։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի այդ ելույթից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը աշնանը կվերանշանակվե՞ն իրենց պաշտոններում, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Իշխան Զաքարյանի կամ Աղվան Հովսեփյանի պաշտոնին մնալու հարցը չէ՞ որ որոշիչ է։ Ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ երբ կցանկանա՝ կհեռացվեն, երբ կցանկանա՝ կշարունակեն աշխատանքը։ Եթե առողջ համակարգ լիներ, պաշտոնյաների աշխատանքից, պահվածքից ելնելով՝ նման եզրակացություններ կարող էինք անել։ Բայց հիմա դուք ուզում եք մի չեղած բանի վերաբերյալ եզրակացություն անել։ Հիմա կարող է չգիտեի՞նք՝ Իշխան Զաքարյանն ով ա, Աղվան Հովսեփյանը, Տիգրան Սարգսյանը… Շատ լավ գիտեն՝ ովքեր են, ոնց են ապրում, ոնց են շնչում։ Հիմա պարզապես պետք էր այդ համակարգում մի փոքր աշխուժություն, ինտրիգ մտցնել, ինչն արվեց»։

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Ս. Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվելու, հակառակը՝ վաղն ավելի վատ է լինելու, մյուս օրը՝ շատ ավելի վատ։

Ի վերջո, ՀԱԿ անդամը հակված է մտածել, որ Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությանը. «Ո՞նց կարող ա Սերժ Սարգսյանը տեղեկացված չլիներ դրանից։ Ո՞նց կարող ա Իշխան Զաքարյանը առանց տեղեկացնելու՝ նման ելույթներ ունենար»։

Այս համակարգի գործունեության տրամաբանության մեջ, նրա համոզմամբ, տեղավորվում է նաև այն քաղաքականությունը, որ Սերժ Սարգսյանը տեղյակ լինի չարաշահումների հաշվետվության մասին, բայց խորհրդակցության ժամանակ Ի. Զաքարյանին ասի՝ «որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք Դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին»։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031