Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ՊՆ քննչականի որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին

Հուլիս 02,2013 12:27

«Փաստինֆո». Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 24-ին, սակայն դա չի նշանակում, որ գնդապետին անպայման մեղադրանք է առաջադրվելու:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
ՊՆ քննչական ծառայության այդ որոշումը Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկելու պատճառը կայանում է նրանում, որ անարդյունավետ է համարում բողոքարկել Զինվորական դատախազին, «քանի որ վերջինս արդեն իսկ իր կարծիքը արտահայտել է քննիչի որոշման մասին»: Ալումյանը նշեց նաև, որ Զինվորական դատախազին չբողոքարկելու պատճառի մասին նշել է նաև Գլխավոր դատախազին ուղղված բողոքի մեջ:

Ի դեպ նշենք, որ Արտակ Բուդաղյանը գործով դեռ վկա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031