Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ՄԻԵԴ նախագահին

Հուլիս 02,2013 12:24

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

            Ողջունելով պարոն Շպիլմանի այցը Հայաստան՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը: «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:

Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031