Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը մեդալ հանձնեց մի գործչի, որը օֆշորային մախինացիայի պոտենցիալ մասնակից է

Հուլիս 02,2013 12:20

Երեկ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բառացիորեն հօդս ցնդեցրեց օֆշորային եռյակի գծագրած սցենարը՝ հայտարարելով, թե անհնար է որեւէ անձի անունով Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցել՝ առանց այդ անձի թույլտվության։

Այդպիսով՝ ի՞նչ է ստացվում. վարչապետամերձ ՀՀԿ-ականների միակ հակափաստարկը, թե վարչապետն այնքան մեծ գիտակն է այդ ամենի, որ պարզապես նման միամիտ քայլի չէր գնա, պայթեց։ Պարզվեց, որ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է անում, այսինքն՝ նա այդքան էլ ոլորտի գիտակ չէ:

Եվ ուշագրավ է, որ երեկ արդեն նրա մամլո խոսնակը news.am-ին ասել է. «Վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւիցե մեկին իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել»։ Ինչպես նկատում ենք, պնդումը, թե ցանկացած մեկի անունով հնարավոր է կազմակերպություն բացել, չի երկրորդվել։

Ինչեւէ. չխախտելու համար որեւէ մեկի, այդ թվում եւ՝ Տիգրան Սարգսյանի անմեղության կանխավարկածը (թեեւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցված չէ), նկատենք, որ անցած ուրբաթ՝ դատախազության 95-ամյակի հոբելյանական նիստի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վարչապետին անձամբ պարգեւատրեց դատախազության հուշամեդալով։ Եվ սա այն դեպքում, երբ ներկայումս վարչապետի անվանն է առնչվում նման հսկայածավալ խարդախության գործ։ Նորմալ երկրում դատախազությունն ինքը գործ կհարուցեր եւ վարչապետին առնվազն վկայի կարգավիճակով կներգրավեր, իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, դատախազությունը չհանդգնեց ծպտուն հանել, մինչեւ Տիգրան Սարգսյանն ինքը չդիմեց, եւ դրանից հետո էլ հավատալով վարչապետի «ազնիվ խոսքին»՝ հետախուզում հայտարարեց բացառապես Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, իսկ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը շարունակեցին մնալ անձեռնմխելի։ Ավելին, դատախազը մեդալ հանձնեց մի գործչի, որը հանրային ընկալմամբ օֆշորային մախինացիայի պոտենցիալ մասնակից է։ Իսկ մյուս՝ «սրբազան» մասնակիցը անցած շաբաթ հայտնվեց Սերժ Սարգսյանի կողքին՝շախմատիստ Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողության ժամանակ։ Այսպիսով՝ Ս. Սարգսյանը եւ նրա ղեկավարած իշխանական համակարգը հրապարակավ ցույց են տալիս, որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031