Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարը պատասխանում է ՎՊ-ի բացահայտումներին (Տեսանյութ)

Հուլիս 02,2013 12:11

Չկատարված շինաշխատանքների դիմաց վճարում, գների արհեստական թանկացում, անորակ կատարված աշխատանքներ: Վերահսկիչ պալատի վերջերս հրապարակած հաշվետվության մեջ քաղաքաշինության ոլորտում այսպիսի խնդիրներ էին արձանագրվել: Այսօր կառավարության մամուլի սրահում քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը անդրադարձավ ՎՊ-ի հաշվետվությանը:

Նա չասաց, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ճիշտ չեն, բայց նկատեց, որ ՎՊ-ն խորքային ուսումնասիրություն չի կատարել՝ նախ պետք է հստակեցնել, թե ընդհանուր շինարարության ծավալում այդ խախտումները քանի տոկոս են կազմում:

Պարոն նախարարը հայտնեց, որ 2012թ. ՎՊ-ն քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել: Նրա տվյալներով՝ պետբյուջեից հատկացված 6,5 մլրդ դրամից իրենց հաջողվել է տնտեսել 1 մլրդ դրամ, այսինքն՝ 15%-ը:

Սամվել Թադեւոսյանի ներկայացմամբ՝ հիմնական խախտումները գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից աշխատանքները ոչ պատշաճ, թերի ու անորակ կատարելու հետեւանքով: «Ոլորտում որակյալ մասնագետների խնդիր ունենք,- ասաց նա ,- մի կազմակերպությունում պրոֆեսիոնալ մասնագետն իրականացնում է նախագծային աշխատանք, մեկ այլ կազմակերպությունում նույն մասնագետը փորձաքննություն է իրականացնում»:

Նախարարի խոսքերով՝ իրենց աշխատանքում թերանում են նաեւ տեխհսկողություն իրականացնող մարմինը, այն կրում է ձեւական բնույթ. «Լիցենզավորված 1-2 մասնագետը միառժամանակ 100-150 կազմակերպությունում տեխհսկողություն է իրականացնում»:

Սամվել Թադեւոսյանի տվյալներով՝ անցյալ տարի կասեցվել է 550 լիցենզավորված կազմակերպության գործունեություն, ինչի շնորհիվ հաջողվել է տնտեսել 53 մլն դրամ:

Aravot.am-ի հարցին, թե հաջողվե՞լ է ձեզ այդքան բարձրաձայնվող «ատկատների մասով» ինչ-որ բան անել եւ այքան չարաշահումների դեպքում ինչպե՞ս է հաջողվել տնտեսումներ անել, Ս. Թադեւոսյանը պատասխանեց. «Ատկատների հարցի պատասխանն այն է, որ մեզ հաջողվել է տնտեսել պետբյուջեի հատկացրած միջոցների 15%-ը: Դա հենց խոսում է «ատկատների» դեմ պայքարի մասին»: Ինչ վերաբերում է չարաշահումներին, ապա, նախարարը հայտնեց, որ դրանք կանխելու հիմնական գործոնը մրցույթները նախարարությունում էլեկտրոնային տարբերակով անցկացնելն է, որոնք ցուցադրվում են համացանցում՝ on line ռեժիսով:

Նախարարի պատասխանը հարցին, թե ՎՊ ղեկավարին պատասխանատվության կենթարկե՞ն՝ առանց հիմքերի հայտարարություն անելու համար՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031