Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Orange Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզի Պտղավան և Պառավաքար գյուղերում ստեղծվել են նոր մարզադահլիճներ, որոնք հագեցած են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով: Այժմ այս մարզասրահները կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Պտղավանը, որը Վրաստանի հետ սահմանին է գտնվում, ունի 900 բնակիչ, իսկ Պառավաքարը, որն ադրբեջանական սահմանին է՝ 1730: Նախատեսվում է, որ այս մարզասրահները կօգտագործվեն ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին: Ուրախությամբ ենք նկատում, որ այս մարզադահլիճները թույլ կտան, հատկապես ձմեռային ամիսներին, երբ գյուղի բնակիչները սովորաբար հանգստի են անցնում գյուղատնտեսական աշխատանքներից, կազմակերպել այն ակտիվ ու առողջ կերպով», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Մարզադահլիճների կահավորման համար Orange-ը տրամադրել է 5,5 միլիոն դրամ: Սակայն Orange Հիմնադրամն ու “Շեն” բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Տեղական համայնքը և Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը նույնպես ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն 8 այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում և Շինուհայրում (Սյունիք), Բասենում, Արևշատում և Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):