«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել. Ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրերի հետ կապված հարցերն են, որոնց մեծ ուշադրություն է դարձրել հասարակության մեծ մասը:
Այն զգայական մոտեցումները, որ կան մեր հասարակության մոտ՝ մի քիչ չափազանցված է, որովհետեւ Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչն արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա մեկնաբանմամբ`Ռուսաստանը պահպանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական բալանսը, եթե նա դա չանի, կարող են անցանկալի բաներ լինել տարածաշրջանում, ինչը Ռուսստանին կստիպի քաղաքական որոշումներ կայացնել. «Յուրաքանչյուր որոշում ունի իր քաղաքական գինը: Ռուսաստանը պահպանելով բալանսը՝ չի ուզում որեւէ գլխացավանք ունենալ»:
Անդրադառնալով Ադրբեջանին վաճառվող զինամթերքին Մինասյանը նշեց, որ
Կարդացեք նաև
Ռուսաստանը շուկայական գներով Ադրբեջանին վաճառում է T72 տանկեր, իսկ մեզ ոչ նոր վիճակում T90, որը գրեթե նույնն է. «Իրականում այդ զենքերը, որոնք վաճառվել են Ադրբեջանին՝ ընդհանուր առմամբ բալանսը պահպանվում է, բայց մեր նպատակն է, որ ադրբեջանական կողմի մոտ չլինի վճռորոշ առավելություն»:
Քաղաքագետը նաեւ նշեց, որ չնայած Ռուսաստանը այդ քանակությամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին, նա դեռ չի շտապում դրանք տրամադրել ու այդ գործընթացը կտեւի մեկ-երկու տարի, ինչը եւս արվում է բալանսը պահելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ