Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավոր նշանակվելուց հետո մարզում ոչ մի դատ չի վարել

Հուլիս 02,2013 11:36

2013թ. մարտի 5-ին ՀՀ նախագահի հրամանով Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Զ. Նախշքարյանը դատավոր նշանակվելուց հետո մարզում ոչ մի դատ չի վարել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը այժմ դատեր է վարում եւ Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին հարցրինք, թե Զարուհի Նախշքարյանը ինչու՞ դատեր չի վարում: Դատարանի նախագահն ասաց, որ դատավոր նշանակվելուց 10-15 օր հետո Զ. Նախշքարյանը երեխա է ունեցել եւ այժմ գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031