Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սահակյան. «Իրականությունը սա է, կամ ես տեղավորվում եմ այդ ֆորմատի մեջ, կամ հրաժարվում եմ»

Հուլիս 02,2013 11:33

Հատված բեմադրիչ Արթուր Սահակյանի հետ հարցազրույցից:

 – Այսօր շատ է խոսվում կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն արվեստից։ Դա ինչքանո՞վ է ազդում որակի վրա, կոմերցիոն ներկայացումը չի՞ կարող լինել նաեւ որակյալ ներկայացում։

– Ես սիրում եմ էքսպերիմենտներ եւ բեմադրել եմ «Խաթաբալադան», «Մեա կուլպան», «Ժանգոտ բանալին», «Ջին ջանը», աշխատել եմ Վարդան Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի հետ։ Միակ տարբերությունն այն է, որ այստեղ մասնավոր փող է դրվում, եւ եկամուտը լավ է, բայց եթե մեկն ասի, որ ինքը ներկայացում է անում սովորական թատրոնում, ու իրեն ցանկալի չէ, որ այդ ներկայացումը եկամուտ դառնա, չհավատաք։ Իհարկե, ընտրության դեպքում կոմերցիոն ներկայացումը շատ հազվադեպ կընտրի Շեքսպիր, որովհետեւ Շեքսպիրը ծանր է, բազմամարդ։ Կոմերցիոնի դեպքում սովորաբար չափի հաշվին է եկամուտ ստացվում։

Հիմա Ձեր դեպքում ինչոր չափով մոտեցումները փոխվո՞ւմ են, երբ «Ջին ջան» ու «Ռիչարդ 3-րդ» եք բեմադրում։

– Դա… ոնց որ խոսես գրաբարով ու խոսակցական հայերենով։

Գոյություն ունի ֆորմատ, որը նաեւ գրագիտության խնդիր է։ Օրինակ,

Հանրապետության հրապարակում «Էրեբունի-Երեւանի» ժամանակ իմաստ չունի ծրագրում դնել լարային քառյակ, որովհետեւ չեն լսելու։ Այսօր իրականությունը սա է, կամ ես տեղավորվում եմ այդ ֆորմատի մեջ, կամ հրաժարվում եմ, թե չէ մոտեցման մեջ տարբերություն չկա, ես ո՞նց կարող եմ 30 հոգուն ավելի անլուրջ վերաբերվել, քան 3 հոգուն, ես ո՞վ եմ, որ նրանց անլուրջ վերաբերվեմ։ Մոտեցումը չպետք է փոխվի, պիտի գիտակցես ֆորմատը. այստեղ սա է պահանջվում, այնտեղ՝ նա։ Հետո, եթե մարդը մի

գործով զբաղվում է, ինչո՞ւ պիտի վատն անի, ինչո՞ւ պիտի վարսավիրը վատ կտրի մարդու մազերը, եթե ինքը վարսավիր է. եթե վատ է կտրում, ուրեմն վարսավիր չէ։ Մասնագետն այդպես պիտի վերաբերվի իր արածին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031