Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետության և եկեղեցու միջև պատը պետք է բարձր լինի

Հուլիս 02,2013 11:04

Պատմական շատ փաստաթղթերում եկեղեցին ներկայանում է որպես ազգափրկիչ ինստիտուտ, սակայն խնդիրն այն է,  որ պատմության ընթացքում եկեղեցին իր ձեռքում է կենտրոնացրել ռեսուրսներ, և պատմագրությունը ընթացել է եկեղեցու հովանու ներքո, որի պատճառով էլ եկեղեցու քննադատության մասին քիչ նյութեր կան մեր պատմագրությունում:

Օսմանյան կայսրության շրջանում հաճախ հայերը թողնում էին հայկական համայնքները, քանի որ եկեղեցու սահմանած հարկերը էլ ավելի էին դժվարացնում կյանքը եկեղեցու կողմից վերահսկվող տարածքներում:

Այսօր ևս Հայ առաքելական եկեղեցին հաճախ միջամտում է պետական գործերին, ինչպես նաև գործարքի մեջ է մտնում պետական ինստիտուտների հետ, որը շատ բացասական արդյունք է ունենում հասարակության համար: Դրա վառ ապացույցն է վերջերս բացահայտված օֆշորային սկանդալը, որի համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը մասնակցել են Փայլակ Հայրապետյանի ունեզրկմանը: Սա վառ օրինակներից է, թե պետություն-եկեղեցի սերտ գործակցությունը ինչ բացասական արդյունքներ է ունենում հանրության համար:

Այսօր եկեղեցու մասնակցությամբ քանդվում է Երևան քաղաքի կենտրոնը, որպեսզի Գարեգին Բ-ի համար նստավայր կառուցվի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Մեծ գումարներ են ծախսվում նոր եկեղեցիներ կառուցելու համար, մինչդեռ երկրի քաղաքացիների 35 տոկոսը ապրում է աղքատության մեջ: Քաղաքի կենտրոնը քանդելու գործում մեծ դերակատարություն ունի նաև իշխանությունը, և սա իշխանություն-եկեղեցի սերտ փոխգործակցության արդյունք է, որը աշխատում է հանրության դեմ:

Եկեղեցու և իշխանության տարանջատումը բխում է հանրության շահերից: Հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի եկեղեցին և իշխանությունը փոխադարձ շահերով չհամագործակցեն և միջամտեն միմյանց գործերին, ինչը հիմնականում աշխատում է հանրության դեմ: Ինչպես պատմական փորձը և ներկայիս ներքաղաքական զարգացումներն են հուշում, պետք է ամեն ինչ անել, որ եկեղեցու ու իշխանության միջև պատը բարձր լինի, որպեսզի հանրությունը ոչ միայն կարողանա զարգանալ, այլ նաև հնարավորինս քիչ ականատես լինի օֆշորային սկանդալների:

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Oրակարգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031