Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան, ոտքդ գազից վերցրու՝ դու ձեր տանը չես գտնվում

Հուլիս 02,2013 10:58

Նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Իշխան Զաքարյանի մասով Սերժ Սարգսյանի ելույթից առանձնացրինք հետեւյալը՝

1. Իշխան, ոտքդ գազից վերցրու՝ դու ձեր տանը չես գտնվում,

2. այդպես ես անում, էլի, որ ՎՊ-ի խիարը թարս է աճում,

3. մենք էլ կարող ենք ՀՔԾ-ին հրահանգել, որ ՎՊ-ին ստուգի, բայց հասկանում ենք, որ դա սիրուն չի,

Եվ վերջում՝ հլա մի հատ կգաս կաբինետս…

Կարծում ենք՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ մեծ-մեծ գլուխներին բռնելու իր հայտարարությունը ոմանք, այդ թվում եւ Իշխան Զաքարյանը, ուղղակի իմաստով են հասկացել։ Հետեւաբար, պաթոսը թուլացնելու ժամանակն է, այլապես կարող է հերթը գալ այնպիսի գլուխների, որոնք, թու, թու, թու, նախագահի հետ ամեն օր նստող-վերկացողներն են։ Ասենք՝ ինչո՞ւ կգա։ Մի՞թե չի եկել։ Վարչապետից էլ մեծ գլո՞ւխ։ Նախագահի՞ն պետք է բռնեն, որ ասենք՝ բռնեցին։ Պարզ է, չէ՞, որ երբ խոսքը վերաբերում է բյուջեի 70 տոկոսի ռիսկայնությանը, ապա գործը մեկ նախարարով եւ մի քանի փոխնախարարներով չի կարող վերջանալ։ Դա նշանակում է՝ ողջ կառավարությունով ամեն օր, առանց ընդմիջումի կերել են։ Մի քիչ դժվար է հավատալը, իհարկե, բայց եկեք հաշվի առնենք նաեւ, թե ովքեր են ուտողներն ու ինչ ախորժակ ունեն։ Նախագահն իրենցն է, ԱԺ-ն իրենցն է, բոլոր օրենքներն էլ ուտել թույլ են տալիս։ Ուրեմն ինչո՞ւ չուտեն, մանավանդ, որ հարցնող էլ չկա՝ ինչո՞ւ եք ուտում։ Մարդիկ, որպեսզի իրենց էլ չուտեն, իրերն են հավաքում ու գնում երկրից։ Մարդ մնացե՞լ է, որ մի հատ էլ հարցնի՝ ինչո՞ւ։

Բանից անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե Սերժ Սարգսյանն էլ նոր է իմացել այս ամենի մասին։ Եկել է, Վերահսկիչ պալատի նախագահի վրա մատ է թափ տալիս՝ բա այդպիսի բան կասե՞ն, սիրտներս ճաքեց։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը պետք է մի բան էլ կասկած հայտներ՝ արդյոք բոլո՞րն է բացահայտել ՎՊ-ն, բան բաց չե՞ն թողել, արդյոք։ Ինչ է, Սերժ Սարգսյանն այս ուտողներին, ավելի ճիշտ՝ լափողներին, մեկիկ– մեկիկ չի՞ ճանաչում։ Չգիտի՞ ինչպես են ուտում։ Եթե չգիտի, եթե չի ճանաչում, ավելի վատ իր համար։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Թե չէ չգիտենք, թե ով է ամենամեծ գլուխը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031