Հուլիսի 1-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժանում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Բաժին հրավիրված Սուսան Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, իրենց անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել իրենց տան մոտ կայանված, ամուսնուն պատկանող «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մարվել է ժամը 04.15-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան մասամբ այրվել է:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:
ՀՀ ոստիկանություն