Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու

Հուլիս 02,2013 10:31

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելեցին Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց կատարեցին հանրային լողափերով, ծանոթացան կատարված աշխատանքներին:

Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն: Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար:

Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևանե ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում՝ հանրային լողաների հիմնման միջոցովե ծրագրի աջակցությամբ:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031