Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով․ ««Գազպրոմի» ազգային շահը ավելի կարեւոր է, քան ՌԴ-ի ազգային շահը»

Հուլիս 01,2013 22:45

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանի եւ հետխորհրդային երկրների նկատմամբ վարվող քաղաքականության, ճնշումների մասին՝ կապված այդ երկրների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ծրագրերի հետ, կարծիք հայտնեց, թե Հարավային Կովկասի երկրները, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան պետք է հանդես գան միասնական տարածքում, եւ թե ինչպես այդ կառույցը կկոչվի՝ կարեւոր չէ:

«Ես մրցակցություն չեմ տեսնում, ավելի ճիշտ կլիներ դա մրցակցություն համարել ոչ թե մոտեցումների եւ ծրագրերի միջեւ, այլ մրցակցություն խոսակցությունների եւ խոստումների միջեւ: Հետեւաբար չեմ կարծում, թե Ռուսաստանի կողմից ճնշումներ են գործադրվում Հայաստանի նկատմամբ, որպեսզի նա հետ կանգնի ինչ-որ քայլերից: Չեմ կարծում, թե դա տեղի է ունենում», նկատեց Ալեքսանդր Սկակովը:

60052_1_gazprom

Այնուհետեւ մեր զրուցակիցը հավելեց․ «Եթե դիտարկենք գազի սակագների բարձրացման հարցը, ապա շատ հաճախ Ռուսաստանի գործողությունները մենաշնորհների դեպքում, այդ թվում՝ «Գազպրոմի», դրանք շատ վատ են փոխկապակցված Ռուսաստանի քաղաքական, ազգային շահերի հետ, այսինքն՝ «Գազպրոմի» ազգային շահը շատ հաճախ ավելի կարեւոր է, քան՝ Ռուսաստանի ազգային շահը, ցավոք: Այդ իսկ պատճառով, գազի սակագնի շուրջ գործընթացն էլ չէի կապի Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման կամ չընդունման հետ, այդ խոսակցություններին, առհասարակ, լուրջ չէի վերաբերվի»:

 

ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031