Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն այսօր անցկացրեց՝ «Մեծ մորս դաջվածքները» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում, որին ներկա էր ֆիլմի հեղինակ Սյուզան Խարդալյանը: «Սա բոլորիս տատիկի ու պապիկի պատմությունն է և միայն այսպիսի ֆիլմերի միջոցով կարողանում ենք ճանաչելի դարձնել»:
Ըստ հեղինակի`ֆիլմի դիտման ընթացքում, շատերն են հուզվում, որը բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու համար այս խնդիրը շատ զգայուն է: «Այս կանայք իսկապես հերոսուհիներ են ինձ համար: Կյանքը թանկ է և կյանքից թանկ բան չկա»,-ասաց Խարդալյանը:
Նրա խոսքով`քաղաքական ամբիցիա չունի. «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, երբ ցուցադրել էր, բնականաբար թուրքերին զայրացրել էր: Ես այնտեղ հարցը չեմ քաղաքականացրել, ես այնտեղ ներկայացրել եմ իմ տատիկի պատմությունը և նրանք չունեին որևէ պատասխան: Ինչ պետք է պատասխանեին, թե սո՞ւտ է իմ տատիկի պատմությունը»,- զարմանքով ասաց ֆիլմի հեղինակը, հավելելով, որ, եթե առաջ նման դեպքերում հենց թուրքերն էին ըմբոստանում, ապա այսօր հրապարակումներ և ֆիլմեր ցուցադրելու համար ըմբոստանում են ազերիները Թուրքիայում: «Եթե այս հարցը զգայուն է մեզ համար, ապա իրենց համար ավելի զգայուն է»:
Վերջինս հաստատում է, որ նման ֆիլմեր նկարելը այնքան էլ հեշտ չէ. «Շատ դժվար է հայության մասին թեմայով օտարերկրացի մարդկանց ապահովել և ֆիլմ նկարել»:
Կարդացեք նաև
Չնայած, որ ֆիմում առկա է մի մեծ լռություն, որն ունի իր խորհուրդը, այնուամենայնիվ, հեղինակը գտնում է, որ լռության ժամանակն անցել է:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ