Լրահոս
Օրվա լրահոսը

Corriere della Sera. «Հայաստան. երեք վերածնունդ և անգլուխ Լենինը»

Հուլիս 01,2013 22:00

Հայաստանը վերապրել է մոնղոլական արշավանքները, թուրքերի արած ցեղասպանությունը, սովետական ճնշումները, սակայն կարողանում է ուժ գտնել վերածնվելու համար: «Կորիեր դելա Սերա» թերթում գրում է լրագրող Ջան Անտոնինոն:

«Հայերի համար սուրբ Արարատ լեռը՝ իր բազմադարյա ձյունապատ գագաթով մի քանի քայլի վրա է այստեղից, սակայն թուրքական կողմում է», – գրում է հոդվածի հեղինակը՝ մեջբերելով Ֆրանկ Վեստերմանի խոսքը՝ ինչ էլ անես Երևանում, Արարատը միշտ քեզ է նայում, – «Բայց Թուրքիայի սահմանից», – ավելացնում է հեղինակը:

Նա գրում է, որ նույնիսկ եթե հայերը փորձում են մոռանալ իրենց պատմության ողբերգական պահերը, միևնույն է, ամեն առավոտ արևը դուրս է գալիս Արարատի վրա ու հիշեցնում, թե ինչ են իրենց հետ արել թուրքերը:

Նշելով, որ հայերը ապրում են 72 միլիոն իրանցի, 75 միլիոն թուրք և 9 միլիոն ադրբեջանցի մուսուլմաններով շրջապատված, հեղինակը գրում է, որ դա անհանգստացնող երևույթ է, բայց գիտակցելով, որ մահմեդական օվկիանոսում իրենք քրիստոնեական կղզի են, հայերը շարունակում են ապրել:

Գալով դեպի սովետական ժամանակաշրջանը՝ լրագրողը գրում է. «Առաջին բանը, որ քեզ կպատմեն Երևանի վրա իշխող Մայր Հայաստան ցիկլոպյան արձանի մասին այն է, որ նրա տեղում եղել է Ստալինի արձանը, որն ապամոնտաժվել է 1967թ., և ընկնելով երկու աշխատողների վրա՝ խլել է նրանց կյանքը, այդպիսով նրանք դարձան ստալինիզմի վերջին զոհերը»:

Հրապարակման հեղինակը գրում է, որ հայերին պաշտպանելու համար թռիչքի են պատրաստ ռուսական ՄԻԳ ինքնաթիռները և կարծում է, որ հայերը ամեն ինչ ներել են Միկոյաններին. «Իսկ Լենինին չեն ներել: Նրա արձանը գտնվում է  պատմական թանգարանի ավտոկայանում: Առանց գլխի: Իսկ մատը, որը ժամանակին ցույց էր տալիս սոցիալիստական ապագայի ուղղությունը, այժմ պարզած է դեպի երկինք», – եզրափակում է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031