Թալեաթը հայոց ցեղասպանությունը վերապրածի որդու անունն է: Գրում է «Արմենիա Ուիքլի» թերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը՝ նշելով, որ Թալեաթի ընտանիքն իրեն ջերմ է ընդունել, ու ծանոթացել է Թալեաթի եղբոր հետ, որն իր մահմեդական անունը դարձրել է Արմեն և Դիարբեքիրում հայերենի դասերի է գնում:
Թալեաթի հայրը՝ Հովսեփը ծնվել էր 1910թ. Լիջեում: Նա մսավաճառների ընտանիքից էր: Ցեղասպանությունից նա մի կերպ փրկվել էր: Նրան մի մահմեդական ընտանիք էր որդեգրել ու տվել Բեքիր անունը:
Բեքիրը մեծացել էր որպես նվիրյալ մուսուլման, երկու անգամ ուխտագնացություն էր կատարել դեպի Մեքքա: Նա ուներ հինգ որդի, որոնցից մեկին անվանել էր Թալեաթ:
«Ես միշտ մտածում էի, որ ցեղասպանությունը վերապրածները նրանք են, որոնք անցել են կոտորածների, հիվանդությունների, սովի միջով ու իրենց կյանքը վերսկսել Սովետական Հայաստանում կամ օտար երկրներում», – գրում է Մուրադյանը, – «Բայց Թուրքիայի հարյուրավոր ծպտյալ հայերը, որոնցից շատերը, ինչպես ես, վերապրածների կամ երեխաներն են կամ թոռները, ցույց տվեց թե ինչ կիսատ է այդ սահմանումը»:
Կարդացեք նաև
Նա գրում է, որ այդ երեկո նա գրկեց Թալեաթին, իսկ վերջինս, որ իր քուրդ ընկերոջը՝ որ լուսանկարի իրենց, ասելով՝ ի՞նչ կարող եմ անել, արյունս կանչում է:
Հեղինակը գրում է, որ այդ երեկո ուշադրության կենտրոնում էր Թալեաթի եղբոր թոռը. «Նրա մուգ, արտահայտիչ աչքերն ինձ հիշեցնում էին Արմենին և Թալեաթին: Ես խորհում էի, թե ինչ տիպի Թուրքիայում նա կմեծանա: Մտածում էի՝ ինչ կսովորի իր մեծ պապի հավատի և իր պապի եղբայրների՝ Արմենի և Թալեաթի մասին: Մտածում էի, թե ինչ կդնի իր երեխաների անունը՝ Թալեա՞թ, թե՞ Զոհրաբ», – գրում է հեղինակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ