Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան․ «Եթե որևիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է»

Հուլիս 01,2013 20:01

1in.am-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 – Պարոն Ղուկասյան, այսօր Գյումրիում տոնական համերգ է, «Գյումրին՝ 2013-ին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկն է: Միջոցառմանը ներկա չեք: Որպես նախկին քաղաքապետի՝ Ձեզ չէի՞ն հրավիրել արդյոք: 

– Այսօրվա միջոցառման հրավերք չեմ ստացել, բայց ես ուրախ եմ, որ իմ ժամանակ Գյումրին ճանաչվեց մշակույթի մայրաքաղաք: Ուրախ եմ, որ ես դա արեցի, որ Գյումրին ճանաչվի մշակույթի մայրաքաղաք իմ ժամանակ:

Ես 13 տարի աշխատել եմ, որ Գյումրին դառնա մշակութային մայրաքաղաք, աշխատել են նաև Հայաստանի կառավարությունն ու նախագահը, որ Գյումրին ճանաչվի մշակութային մայրաքաղաք: Եվ ուրախ եմ, որ մայրաքաղաքից տեղափոխվեցիք երկրորդ քաղաք, ոչ թե երկրորդական:

 – Այսօր ասուլիսին Սամվել Բալասանյանն ասում էր, որ իր քաղաքապետ եղած ժամանակ բավական աշխատանքներ են կատարվել՝ ենթակառուցվածքների արդիականացման և այլ ուղղություններով, Գյումրիում իրականացվել է ասֆալտապատում:

– Իր ժամանակ միայն ստուգումներ են կատարվել, մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել:

Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, փառք երկրի նախագահին, որ ասֆալտապատում է նախաձեռնել Գյումրի քաղաքում. ինքը այդտեղ ընդհանրապես կապ չունի: Փառք երկրի նախագահին, որ նման ասֆալտապատում է արել Գյումրի քաղաքում:

 – Մամուլը բազմիցս անդրադարձավ Ձեզ պատասխանատվության ենթարկելուն, Ձեր չարաշահումներին. ի՞նչ կասեք:

– Ես, որպես քաղաքապետ, որևէ չարաշահում չեմ ունեցել, չարաշահումներ պետք է փնտրել գործեր տվողների մեջ, այդ ամեն ինչը սարքողների մեջ: Ես 13 տարի աշխատել եմ՝ իմ ամեն ինչը նվիրելով իմ քաղաքին, իմ երկրին, և եթե որևիցե մեկը իմ չարաշահումների հետ կապված մի բան է ասում, ուրեմն նա անբարոյական պոռնիկ է:

 

Սիրանույշ Պապյան

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ 1in.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gago says:

    անբարոյական պոռնի՞կ…
    Հըմմմ. պետք է պոռնիկների զտում անցկացնել և թոիլ չտալ այդ անբարոյականները գան ու խառնվեն բարոյականներին:

  2. Maxim says:

    Տեսեք, մի քանի նախադասության մեջ, քանի անգամ է նշում երկրի նախագահի անունը, որը նա
    միանշանակ ասում է այն մասին՝, որ – հարգելի նախագահ, ես ձեր հետ եմ, ձեր թայֆայից, ինձ դուրս
    մի շպրտեք, ես դեռ պետք եմ գալու, ես ,,անառակաբարո պոռնիկ,, չեմ:
    Վերջերս նախագահի ծննդյան տարեդարձն էր: Ես շատ ուշադիր հետևում էի, թե ինչպես կշնորհավորի ժողովուրդը իր նախադահին,՝ այդ առիթով: Եվ հավատացեք, ժողովուրդը ոչ մի ձև
    չշնորհավորեց: Ես ականատես եմ եղել թե՝ Էստոնիայի ժողովուրդը ինչպես է շնորհավում, իր երկրորդ և երրորդ նախադահների ծննդյան օրերը՝ իրենց ազգային երգերով, և մտածել՝ երնեկ այդ
    ժողովրդին, և Լենարդ Մերրիին, Առնոյլդ Րյուտելին: Առաջին նախադահի ծննդյան արարողությանը
    չէի կարող ականատես լինել, քանի որ Կոստանտին Պյատսը ղեկավարել է մինչև 1940 թ.ը՝ օկուպացիան:

  3. gago says:

    Մաքսիմ, ինչ երջանիկ ես, որ Էստոնիայի նման քաղաքակիրթ երկրում ես ապրում: Էդ Էստանիայի կողքը մի փոքր ազատ հողակտոր չի լինի՞, մեր ամբողջ ազգին տեղափոխենք էդ կողմերը: Վստահ եմ մի քսան տարում նրանց նման կդառնանք, թե չէ էս թուրքերի հոտն իսկ մեզ խոչընդոտում է քաղաքակրթվելու գործընթացում ու թույլ չի տալիս նմանվել էստոնացիներին և մյուս խարտյաշներին… TERE!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031