ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2013թ. հանրապետական մրցույթը այս տարի մայրաքաղաքում անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 1997-1998թթ., 1999-2001թթ., 2002-2004թթ. և 2005-2007թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքների միջև։ Հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի 1-ին՝ համայնքային փուլին Երևանի բոլոր վարչական շրջաններից մասնակցել է 384 ընտանիք։ Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած մրցույթի 2-րդ փուլին, որն անցկացվել է <<Հրազդան>> մարզադաշտում և մայրաքաղաքի թիվ 71 հիմնական դպրոցի մարզադահլիճում, մասնակցել է 144 ընտանիք: Մասնակից ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի հուշամեդալներով, իսկ 4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքները՝ ՀՀ նախագահի հավաստագրերով և դրամական պարգևներով:
1997-1998թթ. չորրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
1-ին տեղ՝ Սահակյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)
Կարդացեք նաև
2-րդ տեղ՝ Գևորգյանների ընտանիքը (Նորք-Մարաշ վարչական շրջան)
3-րդ տեղ՝ Պողոսյանների ընտանիքը՝ (Աջափնյակ վարչական շրջան)
1999-2001թթ. երրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
1-ին տեղ՝ Սանդրոսյանների ընտանիքը (Արաբկիր վարչական շրջան)
2-րդ տեղ՝ Մարգարյանների ընտանիքը (Նոր Նորք վարչական շրջան)
3-րդ տեղ՝ Աբրահամյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)
2001-2004թթ. երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
1-ին տեղ՝ Գրիգորյանների ընտանիքը (Դավթաշեն վարչական շրջան)
2-րդ տեղ՝ Մարտիրոսյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)
3-րդ տեղ՝ Թամոյանների ընտանիքը՝ (Էրեբունի վարչական շրջան(
2005-2007թթ. առաջին տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
1-ին տեղ՝ Գասպարյանների ընտանիքը (Ավան վարչական շրջան)
2-րդ տեղ՝ Բալյանների ընտանիքը (Էրեբունի վարչական շրջան)
3-րդ տեղ՝ Մատինյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն