ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Ըստ ԿԳՆ մամուլի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար ամսին Լոնդոնում կայացած «Կրթության համաշխարհային ֆորումին» Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում “Շախմատը” որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները: Ըստ նախարարի` Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում:
Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաև անգլերեն լեզվի դասավանդման և թեստավորման հետ կապված հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող “ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում” համաժողովին: