Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու՞ր գնալ». Պատասխանում են երիտասարդները

Հուլիս 01,2013 17:40

Ամենահետաքրքրասեր «Առավոտ երիտասարդականն» այսօր էլ դուրս եկավ հարցախույզի: Տարօրինակ հարցերով նորից պարզեցինք, թե որքան հեռուն կարող են  գնալ երիտասարդների մտքերը: «Ու՞ր գնալ». հարցնում ենք մենք, պատասխանում եք դուք 😉 «Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն, – Թումանյանական հայտնի քառյակն է մեջբերում 22-ամյա Լոլան ու հավելում, – այ հենց այդտեղ կուզեի գնալ»: «Գնալ այնտեղ, ուր քեզ ոչ ոք չի գտնի», – ասում է 18-ամյա Սերինեն: 20-ամյա Կարենն էլ վստահ է. «Գնալու տեղ չկա, շոգ ա, վատ ա, ձանձրալի ա, բայց դե մեկ ա ժամանակավոր ա»: «Ամեն ինչ այնքան միօրինակ ու հոգնեցնող է, որ այս ամենից ազատվելու միակ միջոցը շա՜տ հեռուն գնալն է, – ասում է 25-ամյա Հերմինեն, – բայց դե դրա համար էլ ժամանակ է պետք»: «Գնալ այնտեղ, ուր ոչ մի ծանոթ մարդ չի լինի, ոչ ոք չի նեղացնի, ոչ ոք չի մեղադրի քեզ տարբեր բաներում, ոչ ոք չի հարվածի մեջքից», – ասում է 20-ամյա Նառան: «Ուր էլ գնաս, մեկ է, հետ ես գալու, – ասում է 23-ամյա Տաթևը, – այն, ինչ քոնն է, անփոխարինելի է, ու եթե անգամ մի օր գնաս, պետք է միայն վերադառնալու ակնկալիքով դա լինի»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031