Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյանի մահափորձի գործով եղան միջնորդություններ

Հուլիս 01,2013 17:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական հերթական նիստը:

Այն կարճ տեւեց:

Դատարանում միջնորդությամբ հանդես եկան ամբաստանյալներ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, նախկինում դատապարտված Խաչատուր Պողոսյանը: Վարդան Սեդրակյանի միջնորդությունը վերաբերում էր իր խափանման միջոցը՝ կալանքը փոխելուն, ինչը դատարանն անգամ քննության չառավ:

Իսկ ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը պահանջում էր ամբաստանյալներին ենթարկել փորձագիտական՝ դատաձգաբանական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննությունների: Մեկ այլ միջնորդությամբ էլ պիտի պարզվեր, արարքը կատարելիս ամբաստանյալները մեղսունա՞կ են եղել, թե՝ մասամբ մեղսունակ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին. պաշտպանական եւ մեղադրող կողմն իրենց դիրքորոշումն արտահայտելու համար ժամանակ են խնդրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031