Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսը միավորել է 10 հայ լուսանկարիչներին (ֆոտոշարք)

Հուլիս 01,2013 16:55
PrevPhoto
NextPhoto

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` ներկայացնելով խմբակային ցուցահանդես. Հայաստանն այնպես, ինչպես իրենք են տեսնում: Ցուցահանդեսը տեղի կունենա հուլիսի 3-ին նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Խորագիրը` «Մայր (այլ) Հայաստան» ֆոտոցուցահանդես:

Ցուցահանդեսը անվանվեց «Մայր (այլ) Հայաստան», քանի որ նկարների հերոսները հայ կանայք են, իսկ «այլ»-ը խոսում է թեմաների տարբերության մասին:

Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը: Այս կին լուսանկարիչները բարձրաձայնում են սոցիալական անարդարությունները: Ցուցահանդեսը կազմակերպել է «4 պլուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը:

Այսօր` հուլիսի 1-ին, «Մեդիա Կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցուցահանդեսի համադրող Սվետլանա Բաչևանովան ասաց, որ ցուցահանդեսի միտքը իր որոշումը չէ, 10 լուսանկարիչներն են իրեն հրավիրել, որ աշխատի իրենց հետ. «Հպարտ եմ, որ կարողացա մտնել նրանց աշխարհ: Ինձ թվում է, որ նրանք կարողացել են սա անել, ոչ հավասար ստատուս ունենալով»: Սվետլանա Բաչևանովան Բուլղարիայից է և փաստում է, որ այնտեղ կին լուսանկարիչը սովորական երևույթ է:

Լուսանկարիչներից յուրաքանչյուրը ստեղծագործել է տարբեր բնագավառներում: Դրանցից մեկը ընտանեկան բռնությունն է, երբ կինը զրկված է լինում որոշ հաճույքներից, անգամ աշխատանքից: Անահիտ Հայրապետյանին ավելի հոգեհարազատ է այդ թեման, քանի որ ունի երկու երեխա և կանգնած է տարբեր խնդիրների առաջ: Իր նկարների մեջ պատմում է մի քանի հայ կանանց պատմություն, որոնք տուժել են ընտանեկան բռնությունից. «Մենք ինքներս վախենում ենք մեր ներսը նայել, մեր խնդիրներին նայել»,-նշում է լուսանկարչուհին:

Սառա Անջարգոլյանը ներկայացնում է հայկական բանակը: Մի քանի տարի է Հայաստանում է ապրում: Այս նախագծի շրջանակներում հանդիպում ունեցավ մահացած զինվորների մայրերի հետ, ներկայացրեց իրենց պատմությունը. «Մասնակցությունից հետո, որոշեցի գնալ առաջին գիծ: Երբ գնացի այս խնդիրը ցույց տալու համար` տեսա, որ այնտեղ տղաներ էին, որոնք ուղղակի ուզում էին իրենց պարտքը կատարել իրենց երկրի համար»:

Թեման, որ ծնվել է Նելլի Շիշմալյանի մոտ, 7 տարի առաջ էր: Այն իրերը, որոնք արդեն նախատեսված են աղբամանի համար, 2-րդ կյանք է հաղորդել նրանց: Նկարներում ցուցադրել է իրեն հանդիպած այնպիսի իրեր, որ դարձել են արվեստի նմուշներ:

Երևանյան փողոցներում հազվադեպ ենք հանդիպում այնպիսի կանանց, որոնք ունեն արտասովոր արտաքին, բոլորից տարբերվող հագուկապ: Նման կանայք են դարձել Անուշ Բաբաջանյանի թեման. «Նախագիծը սկսվեց, երբ տեսա կանանց , ովքեր համարձակ էին իրենց հագուկապում` հաշվի չառնելով շրջապատի կարծիքը»:

Ու այսպես շարունակ 10 կին լուսանկարիչ ներկայացնում է իր թեման, որն ամբողջությամբ կարող եք դիտել հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 17-ը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031