Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիպրոսի դատախազը բացառում է ՀՀ վարչապետի բացատրությունը

Հուլիս 01,2013 16:42

«Ազատություն» ռադիոկայանԿիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ, իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել, առանց տվյալ անձի թույլտվության:

Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով, թե որեւէ առնչություն ունի այդ ընկերության հետ:

Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը, Կլերիդեսը նշեց․ – «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․ – «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանսրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց․ – «Անհանար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Ռուզաննա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031