Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասենք…Հովիկ Աբրահամյանը չի զղջում ասածի համար, ավելին

Հուլիս 01,2013 16:28

henaran.am. «Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ տվեց Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին:

«’Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,-նշեց Աբրահամյանը `ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը:  Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին և հենց ԱԺ նախագահին դժվար օրեր են սպասվում, քանի որ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին, նա արձագանքեց. «Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք»:

Հարցին, թե չի կարծում, որ զրույցը շատ կոշտ է լինելու, պատասխանեց. «Ոչ, դուք միշտ կոշտացնում եք ձեր տեսակետը»: ԱԺ նախագահն ասաց, որ չի զղջում իր արած գնահատականների համար: Ավելին, այսօր էլ նույնը կկրկներ: Հարցին, թե իր կարծիքով` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ճիշտ գնահատականներ է հնչեցրել հաշվետվության վերաբերյալ,Աբրահամյանը պատասխանեց.

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031