Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Հուլիս 01,2013 16:25

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառաուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող  միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի      29-ին բյուջետային  միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ կայացած քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր իշխանության ղեկավարներին տրված հանձնարարականները:

Անդրադառնալով Նախագահի հանձնարարականների տրամաբանությանն ու պահանջներին, նախարարը մասնակիցներին հիշեցրեց, որ երկու դեպքում էլ գործ ունենք տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման նոր իրողությունների հետ , որոնք սկզբունքային անհրաժեշտություն են տարածաշրջանային սպասվող վերդասավորումներից առաջ:

«Այս շրջանակներում իրատես և ծրագրային են հատկապես Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ հանձնարարականները,- նշեց նախարարը`

–         Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն , հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց ետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր` արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար»:

Նախարարը նշեց, որ անհապաղ և անմիջականորեն, պետք է անդրադառնալ նշված խնդիրների իրականացման համար պահանջվող դաշտի ձևավորմանը, հանձնարարելով ոլորտի պատասխանատուներին հնարավորինս արագ ուսումնասիրել և քննարկման ներկայացնել մասնագիտական առաջարկներ:

Շատ ավելի կոնկրետ  ու հասցեական էին երկրորդ փաստաթղթի քննարկման ժամանակ նախարարի տված հանձնարարականները: Վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ ոլորտի պատասխանատուներին ի ցույց տրվեցին այն բոլոր վտանգները, որոնց հնարավոր անտեսումը կարող է հանգեցնել օրենքից շեղումների:

«Իսկ օրինակության պահպանողները մենք  ինքներս պետք է լինենք: Եվ բոլոր նրանք, ովքեր նպաստել են կամ կնպաստեն օրենքի պահանջների խախտմանը, անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների»,-նշեց նախարարը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում խորհրդակցության մասնակիցները հավաստիացրեցին, որ առաջիկայում իրենց կոլեկտիվներում նույնպես կանցկացվեն նման քննարկումներ, անձնական պատասխանատվության և նորովի աշխատելու մասին պահանջները հասցնելով բոլոր աշխատողներին:

Խորհրդակցությունն ընդունեց առաջիկայում  աշխատանքներում շոշափելի վերափոխումների հասնելու նախարարի հանձնարարականը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031